Դեպի վեր

Ապագաղութացման առաջնահերթ գործողություններ

hraparak.am12/1/2017, 10:19

Ապագաղութացման առաջնահերթ գործողություններ

Գործողություն 1.

Դուրս բերել ՌԴ սահմանապահ զորքերը

ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ գործառման պայմանների մասին 1992թ․ սեպտեմբերի 30-ի պայմանագրին (այսուհետեւ՝ Պայմանագիր) եւ դրա հիման վրա կնքված միջկառավարական համաձայնագրերին համապատասխան՝ Իրանի եւ Թուրքիայի հետ ՀՀ պետական սահմանի պահպանությունը վստահված է օտարերկրյա պետություն Ռուսաստանի Դաշնությանը` ի դեմս ՀՀ տարածքում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության զորամասերի:

Պայմանագրի ոգուն եւ տառին համապատասխան՝ այն ժամանակավոր է, մինչեւ ՀՀ-ն կստեղծի իր սահմանապահ կառույցները եւ, փոխարինելով ՌԴ սահմանապահ կառույցներին, կստանձնի Իրանի եւ Թուրքիայի հետ իր սահմանի պահպանությունը։

Ինքնիշխան պետությանը ոչ հարիր եւ արդեն 25 տարի շարունակվող՝ աշխարհում թերեւս բացառիկ այս երեւույթի հիմնական հատկանիշները եւ ՀՀ-ի համար դրա վտանգավորությունը բնութագրվում են հետեւյալ պարամետրերով.

Սահմանների անձեռնմխելիության ապահովումն իշխանության իրականացման, պետական կառավարման գործառույթ է: Օտարերկրյա պետությանն այդ գործառույթի զիջումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնիշխանության զիջում տվյալ պետությանը:

ՀՀ ինքնիշխանության հաշվին «ՀՀ սահմանների անձեռնմխելիությունն ապահովող» ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունն օտարերկրյա պետության հատուկ ծառայության ստորաբաժանում է: Վերջինս ՀՀ-ում բացահայտ եւ իրավազոր կերպով, ի շահ ՌԴ-ի, հետախուզական եւ հակահետախուզական համալիր գործունեություն իրականացնելու առարկայական հնարավորություններ ունի: Ընդ որում՝ այդ գործունեությունը բացարձակապես անվերահսկելի է մեր կողմից: Բնական է, որ անհրաժեշտության դեպքում նման գործունեությունը կիրականացվի նաեւ ի վնաս ՀՀ-ի: Անխուսափելի է ինչպես ՀՀ ներքին գործերին միջամտելը՝ ՀՀ-ում գործակալական ցանց ստեղծելու եւ այն այլազան ձեռնածությունների ենթարկելու միջոցով, մեր պետության կառավարմանը հայեցողական ու անվերահսկելի կերպով մասնակցելը, մասնավորապես՝ սահմանի գործոնով պայմանավորված հարցերում ՀՀ արտաքին քաղաքականության վրա ազդելու եւ այն վերահսկելու, այդ թվում՝ սահմանի հետ կապված մեր ելումուտը եւ մնացյալ քայլերը մոնիթորինգի տակ պահելու միջոցով, այնպես էլ ուրիշ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ ՀՀ շահերի հաշվին գործակցելը:

ՀՀ-ն անմիջական, կենդանի շփում չունի տարածաշրջանի հիմնական սահմանակից դերակատարներ Թուրքիայի եւ Իրանի հետ: Այս հանգամանքը Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանային հարցերի ու դրանց հետ որեւէ առնչություն ունեցող ոլորտների մասով հարաբերվելու գործում ՀՀ-ին զրկում է սուբյեկտությունից, քանի որ հայկական կողմն ստիպված է լինելու որպես միջնորդ ու դատավոր հրավիրել ռուսական կողմին, որն էլ գործելու է ի շահ իր նպատակների:

Իր հատուկ ծառայութան ստորաբաժանման ուժերով ՀՀ սահմանը պահելու հանգամանքը որպես գործիք ու գործոն օգտագործելով՝ ՌԴ-ն օբյեկտիվորեն հնարավորություն է ձեռք բերում ՀՀ-ին վերաբերվելու որպես ֆորպոստի, իսկ հայ ժողովրդին` որպես քաղաքականապես ապասուբյեկտային համայնքի:

ՌԴ-ի համար դա ըստ էության ծառայում է որպես կայսրության վերարտադրողական տարրերի պահպանման ռեզերվացիա, որպես կայսրության վերականգնման ռեսուրս: Սա հնարավոր է հատկապես այն հիմնարար պատճառով, որ ՀՀ սահմանները պահելու ձեւաչափը կառուցված է Ադրբեջանի եւ Վրաստանի հետ սահմանը «ներքին», իսկ Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանը «արտաքին» համարելու մեկնակետերի վրա:

Դրանով նաեւ շարունակում է կենսունակ մնալ այն կարծրատիպը, որ մենք չենք կարող մեր սահմանը պահել, որ առանց ռուսի հնարավոր չէ, ինչը ոչ միայն նվաստացուցիչ է ազգային ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր