Դեպի վեր

Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է Վրաստանում հայերի հետ կապված դեպքերի մասին

1in.am07/12/2019, 3:36

Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է Վրաստանում հայերի հետ կապված դեպքերի մասին

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ զրուցել է Վրաստանի իմ գործընկերոջ՝ Հանրային պաշտպան տիկին Նինո Լոմջարիայի հետ` երկու գործով ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության առնչությամբ: Այս մասին նա գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:

«Քիչ առաջ խոսեցի Վրաստանի իմ գործընկերոջ՝ Հանրային պաշտպան տիկին Նինո Լոմջարիայի հետ՝ երկու գործով մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության առնչությամբ:

1) Մի քանի օր առաջ ինձ է հասցեագրվել դիմում այն մասին, որ Հայաստանի երկու քաղաքացի մի քրեական գործով Վրաստանում ներգարվված են որպես վկա, նրանցից իրավապահ մարմինները վերցրել են անձնագրերը ու նրանք չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Քրեական վարույթը հարուցվել է ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում ուղևորափոխադրում իրականացնելիս:

Քրեական գործը գտնվում է քննության փուլում և վաղը նշանակված է դատական նիստ դատարանում: Մեր երկու համաքաղաքացիները պետք է հարցաքննվեն վկայի կարգավիճակով: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դիմել են նրանց եղբայրները՝ մտահոգված լինելով քրեական գործով իրենց ազգականների
կարգավիճակի ու վերադարձի հարցով։

Վրաստանի գործընկերս տեղեկացրեց, որ ինձ հետ խոսելուց անմիջապես հետո հարցը քննարկել է Վրաստանի ներքին գործերի նախարարության ու դատախազության հետ։ Մեր համաքաղաքացիների վերաբերյալ քրեական գործն ու անձնագրերի հարցն առաջնահերթ արդեն իր անմիջական ուշադրության ներքո են և իր իրավասության սահմաններում կլինի հետևողական, որպեսզի նրանք որևէ խնդիր չունենան ու ստանան նաև իրենց անձնագրերը՝ Հայաստան վերադառնալու համար:

Ողջունում եմ այս հարցով նաև Վրաստանում Հայաստանի դեսպա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.75477.25
EUR527533
RUR7.397.5
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր