Դեպի վեր

Խոշոր ու ողբերգական ավտովթար Աշտարակի «գաի պոստի» մոտ. բախվել են Mercedes-ն ու Volga-ն. Volga-ն էլ՝ շինության պատին. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com09/17/2019, 2:54

Խոշոր ու ողբերգական ավտովթար Աշտարակի «գաի պոստի» մոտ. բախվել են Mercedes-ն ու Volga-ն. Volga-ն էլ՝ շինության պատին. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշտարակի «գաի պոստի» մոտ բախվել են Volga մակնիշի 35 FC 760 համարանիշի և Mercedes C 280 մակնիշի 77 MG 775 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ ճանապարհին մահացել է:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Բարդիներ» ռեստորանային համալիրի աշխատակիցները, ովքեր օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարաների հետ դուրս են բերել վիրավորներին և մինչ բժիշկների ժամանումը, տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել նրանց:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատար Վ. Մալաքյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:

Տեղում քննչական շախատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածտնի մ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր