Դեպի վեր

Եվրոպայից հայերին արտաքսում են՝ հեղափոխությունից հետո Հայաստանն ապահով է. զգուշացումներ Միգրացիոն ծառայությունից (տեսանյութ)

yerkir.am09/9/2019, 2:18

Եվրոպայից հայերին արտաքսում են՝ հեղափոխությունից հետո Հայաստանն ապահով է. զգուշացումներ Միգրացիոն ծառայությունից (տեսանյութ)

Եվրոպայից զանգվածաբար արտաքսում են մեր քաղաքացիներին՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը համարելով ապահով պետություն: Yerkir.am-ի հետ հարցազրույցում Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանն ասաց, որ արտերկրում Հայաստանն արդեն ընկալում են իբրև ժողովրդավարական պետություն, հետևաբար, վերացել են շատ հիմքեր, որոնցով նախկինում ապաստան էին տրամադրում:

«Դասական իմաստով, որևէ երկիր այլ երկրի քաղաքացու տալիս է ապաստան և փախստականի կարգավիճակ այն դեպքում, եթե իր քաղաքացիության երկիրը չի երաշխավորում տվյալ անձի կյանքը, նրա անվտանգությունը կամ ինչ-ինչ հատկանիշներից ելնելով՝ նա հետապնդումների է ենթարկվում: Հայաստանում այսօր այդ ամեն ինչը չկա, դրա համար նաև, համարելով ապահով պետություն, նրանք հետ են վերադարձնում մեր քաղաքացիներին»,-ասաց նա:

Սա վերաբերում է նաև այն մարդկանց, որոնք Եվրոպա են մեկնում աշխատանք գտնելու՝ տնտեսական միգրանտներին:

«Այդ մարդիկ այստեղ չունենալով բավարար եկամուտ և իմանալով, որ եվրոպական պետություններում շատ ավելի բարձր է վարձատրությունը կամ կարող են աշխատանք գտնել, և քանի որ օրինական հիմունքներով աշխատելը շատ դժվար է՝ եթե դու բարձր որակավորում ունեցող մասնագետ չես, կամ այնտեղ բուհ չես ավարտել, դրա համար փորձում են այլ ճանապարհով. փորձում են ապաստան հայցել, այդ ընթացքը օգտագործել մինչև իրենց հայցը քննարկվի, հետո բողոքարկվի, դա տարիներ է տևում և այդ ընթացքում աշխատել: Երբևիցե, որևէ երկրում այդ հիմքով ապաստան ստանալ հնարավոր չէ. սա շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները հասկանան: Շատերին թվում է, որ եթե այստեղ աշխատանք չկա կամ այդ աշխատանքի վարձատրությունը ցածր է, բայց դա բնավ չի նշանակում, որ այդ եվրոպական պետությունը մեր քաղաքացուն կընդունի, կասի՝ եկ այստեղ, խնդրեմ, համեցեք, դու այստեղ մնա, նման բան չկա»,-զգուշացրեց Իրինա Դավթյանը:

Որոշ ծանր հիվանդությունների, ասենք՝ քաղցկեղի, բուժման նպատակով Եվրոպա գնացողների առջև էլ բոլոր դռները բաց չեն: Միգրացիոն ծառայությունից զգուշացնում են՝ պիտի իմանան, որ ոչ ոք իրենց գրկաբաց չի սպասում, իրենք պետք է անցնեն շատ դժվար ճանապարհ, ստիպված պետք է լինեն ապրել ճամբարներում, անցնել ամբողջ թղթատարությունը, այդ ամենից հետո էլ պարզ չէ՝ իրենց կվերցնեն և կբուժե՞ն, թե ոչ. դա էլ ոչ ոք չի կարող երաշխավորել:

«Ենթադրենք, ընդունում են այդ անձանց՝ հաշվի առնելով որ քաղցկեղի որոշ տեսակներ Հայաստանում կա՛մ չեն բուժվում, կա՛մ բուժումը հասանելի չէ, կա՛մ դեղորայքը այնպիսին չէ, ինչպիսին հնարավոր է ստանալ այնտեղ… ինչ-որ մի էտապ նրանք կարողանում են աջակցել, բայց մեր քաղաքացիները պիտի հասկանան, որ անվերջ այ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.5477.5
EUR524528
RUR7.47.47
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր