Դեպի վեր

Համերգ՝ նվիրված Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին

a1plus.am12/10/2018, 4:12

Համերգ՝ նվիրված Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 14-ին, ժամը 19:00 կկազմակերպվի «Մովսես Խորենացի» մեդալակիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Կանայք երաժշտության մեջ» միջազգային ասոցիացիայի անդամ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին նվիրված մեծամասշտաբ համերգ: Համերգային երեկոյին հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Միջոցառումը Նարինե Զարիֆյանի առաջին հեղինակային երեկոն չէ, քանի որ կոմպոզիտորն ունեցել է բազում հեղինակային համերգներ: Սակայն այն աննախադեպ է իր մասշտաբներով: «Ես բազմաժանր կոմպոզիտոր եմ, գրում եմ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, էստրադային, ջազ և այլ ստեղծագործություններ: Բայց այս համերգին ներկայացվելու է իմ ստեղծագործական գործունեության միայն մեկ՝ սիմֆո-փոփ ուղղությունը: Այսինքն՝ հնչելու են ավելի հանրամատչելի գործեր, բայց հիմքում դասական, ակադեմիական երաժշտությունն է: Ընտրել եմ ստեղծագործություններ, որոնք սիրված են և արդեն կատարվել են: Կներկայացվեն նաև գործեր, որոնք հնչելու են առաջին անգամ»,-նշում է Նարինե Զարիֆյանը: Համերգային երեկոյին հանդես կգա նաև Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան): Ելույթ կունենան Սոնա Շահգելդյանը (վոկալ), Հակոբ Ջաղացպանյանը (կիթառ), Նարեկ Ավագյանը (ֆլեյտա), Գոհար Հակոբյանը (սոպրանո), Սիրանուշ Գասպարյանը (սոպրանո), Ռուբեն Հախվերդյանը (վոկալ), Հակոբ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր