Դեպի վեր

Միքայել Մինասյան. Գեներալ Արշակ Կարապետյանն գաղտնի գործուղվել է Վորոնեժ

panorama.am05/30/2020, 6:30

Միքայել Մինասյան. Գեներալ Արշակ Կարապետյանն գաղտնի գործուղվել է Վորոնեժ

«2016 թվականի ապրիլյան պատերազմի շուրջ կան բազմաթիվ հորինված և իրական պատմություններ։ Բայց կա մեկ հասարակական կոնսենսուս, որը միավորում է բոլորին՝ ներկա, նախկին իշխանություններին, էքսպերտներին, հասարակությանը»,- ասում է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն հերթական տեսանյութում, որը վերնագրել է «Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր»։

Ըստ նրա, այն է՝ Հայաստանի Զինված ուժերը և Արցախի Զինված ուժերը չնայած պատրաստ էին մարտական տեսանկյունից թշնամու գործողություններին, ինֆորմացիոն տեսանկյունից անպատրաստ էին։

«Նշանակում է, որ հայկական Զինված ուժերը չգիտեին կոնկրետ երբ, կոնկրետ ոնց, ինչպիսի ուժերով թշնամին լինելու է նախահարձակ։ Այդ բացթողման պատճառով նախորդ իշխանություններն աշխատանքից ազատեցին մի անձնավորության, որը ի պաշտոնե պատասխանատու էր այդ բացթողման համար։ Խոսում եմ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր ռազմական հետախուզության վարչության արդեն նախկին պետ գեներալ Արշակ Կարապետյանի մասին։

Ժամանակները փոխվեցին, Նիկոլ Փաշինյանը, որն այդ պատերազմը համարում էր մեծ պարտություն, Նիկոլ Փաշինյանը և իր ստի կայսրությունը, որը հորինել էին բազմաթիվ լեգենդեր, որ ունեցանք մեծ պարտություն, որովհետև տանկերում ջուր էր, ավտոմատները հին էին և չէին կրակում, զինվորներն անտռուսիկ էին, Նիկոլ Փաշինյանն արդեն նոր իրականության մեջ վերգտավ գեներալ Կարապետյանին և քանի որ ինքը սիրում է մարդկանց օգտագործել, ասաց, որ եթե ուզում ես դառնալ նոր Հայաստանի կարևոր անձնավորություն, դու պետք է քո ծառայությունները մատուցես»,- ասում է Մ. Մինասյանը։

Նախկին դեսպանը նշում է, որ գեներալ Կարապետյանը սկսել է ծառայությունները մատուցել, սկզբնական շրջանում մատուցում էր «մարտի 1»-ի գործով, իսկ հիմա նա զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը. «Բայց հիմա հարցնում եք՝ այս ամենը ինչ կապ ունի մեր նախորդ խոսակցությունների հետ։ Գեներալ Արշակ Կարապետյանն ամսի 23-ին գաղտնի գործուղվել է արդեն մեր կողմից սիրված, հարգված, արդեն հայկական միջազգային հետաքրքրությունների կենտրոն դարձրած Վորոնեժ»։

Նա հիշեցնում է, որ Հայաստանում, Ռուսաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ և գեներալ Կարապետյանը չէր կարող մեկնել Հայաստանից և հատել ՌԴ սահմանը որպես մասնավոր այց։

«Ուրեմն նա գնացել է որպես պետական պաշտոնյա, իսկ կառավարության կայքում դրա մասին ոչինչ չկա, հետևաբար նա գնացել է վարչապետի կամ գաղտնի հրամանով, կամ բանավոր հրամանով։ Իսկ ինչի համար է նա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր