Դեպի վեր

Նոր հանգամանքներ ու բացահայտումնե՞ր, թե՞ դատաքննական ձգձգումներ կուրսանտի դաժան սպանության գործով

1in.am04/15/2019, 5:30

Նոր հանգամանքներ ու բացահայտումնե՞ր, թե՞ դատաքննական ձգձգումներ կուրսանտի դաժան սպանության գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության գործով դատական քննությունը:

Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախել են մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

Սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Մանասերյանին ու Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը, մեղադրվում են նաև տուժող ճանաչված կուրսանտ Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար:

Դատարանը դատաքննությունը լրացնող միջնորդությունների քննարկման փուլում է:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ հարցում էր կատարվել ու ռազմական ինստիտուտից ստացվել էր «Քուն» հրամանից հետո երրորդ հարկի ննջասենյակներից դուրս եկող-ներս գնացողների վերաբերյալ մատյանը: Այս մատյանը նախաքննական մարմնի կողմից չէր առգրավվել, իրեղեն ապացույց չէր ճանաչվել ու չէր զննվել, հետևաբար նրանում առկա տեղեկությունների վերաբերյալ գործով վկաները չէին հարցաքննվել: Հավելենք նաև, որ ռազմական ինստիտուտից միայն ննջարանային մասնաշենքի երրորդ հարկի մատյանը դատարանին տրամադրելով՝ նշել էին, թե երկրորդ հարկի համապատասխան մատյանը օրենքի պահանջով՝ որոշակի ժամանակն անցնելու հետ կապված… ոչնչացվել է…

Ներկայացված մատյանը գործի քննության համար որոշակի նոր տեղեկություններ պարունակում էր: Բանն այն է, որ կուրսանտների մեծ մասը նախաքննության ընթացքում ու դատարանում պնդել էր, թե «Քուն» հրամանից հետո մինչև առավոտ քնած է եղել, ննջարանից դուրս չի եկել, ոչինչ չի տեսել: Մինչդեռ համապատասխան մատյանի զննությունից պարզ է դառնում, որ որոշ կուրսանտներ դեպքի գիշերը՝ ժամը 2-3-ի միջակայքում, ննջասենյակներից դուրս են եկել, ճիշտ է՝ երկու-երեք րոպեով, բայց, այնուամենայնիվ, ստացվում է, որ արթնացել, դուրս են եկել, ներս են մտել՝ տեղաշարժվել են, բայց իրենց նախաքննական ու դատաքննական ցուցմունքների մեջ այդ մասին չեն հայտնել:

Զննված մատյանում առկա ստորագրությունների հարցը ճշտելու նպատակով դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը և լրացուցիչ հարցաքննության էր հրավիրել վկա կուրսանտ Մեսրոպյանին: Ծառայության վայրից վկայի՝ դատարան ներկայանալու գործընթացը տևել է մոտ երկու ամիս՝ առաջացնելով տուժող կողմի դժգոհությունը՝ դատական նիստերի հետաձգումների ու դատաքննության ձգձգման հետ կապված:

Վկա Մեսրոպյանը, ով դեպքի պահին ննջարանի երրորդ հարկում եղել է օրապահիկ, այս նիստին ներկայացել էր դատարան: Նա զննեց դեպքի գիշերը տվյալ մատյանում արված ստորագրությունները և պնդեց, որ այնտեղ իր ստորագրությունը չկա: Վկան պարզաբանեց, որ տվյալ մատյանում ստորագրում էր օրվա հերթապահը, ոչ թե օրապահը: Նա մատյանում՝ այլ օրերին կատարված ստորագրությունների մեջ գտավ նաև իր ստորագրությունը և ցույց տվեց դատավարության կողմերին:

Դեպքի գիշերը կատարված ստորագրությունների զննությունից պարզ դարձավ, որ մատյանում ստորագրել են նաև ննջասենյակից երկու-երեք րոպեով դուրս եկած կուրսանտները:

Կապված նոր ի հայտ եկած վերոհիշյալ հանգամանքի հետ՝ պաշտպան Ա. Նադիրյանը միջնորդեց դատարան հրավիրել ու լրացուցիչ հարցաքննել արդեն հարցաքննված երկու վկաների, ինչպես նաև երկու լրացուցիչ վկաների՝ պարզելու համար՝ դեպքի գիշերվա ժամը 2-3-ի միջակայքում դուրս գալով ննջասենյակներից՝ միջանցքում տեսե՞լ են արդյոք ամբաստանյալներից որևէ մեկին, ի՞նչ են տեսել, իրենց ննջասենյակներում տեսե՞լ են, թե կուրսանտներից ո՞վ այդ ժամին իր անկողնում քնած չէ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Անի Թորոսյանն առարկեց այս միջնորդության դեմ՝ նշելով, որ ելնելով մատյանում կատարված գրառումներից, հիշյալ կուրսանտները ննջասենյակներից դուրս են եկել երկու-երեք րոպեով՝ ամենայն հավանականությամբ՝ բնական կարիքները հոգալու նպատակով, գործի քննության համար հետաքրքրություն ներկայացնող ի՞նչ պիտի հայտնեն այդ վկաները, նրանց լրացուցիչ հարցաքննությունների հրավիրելը կնշանակի գործի քննության ձգձգում:

Նույն դիրքորոշումը հայտնեցին նաև գործով մեղադրողները՝ նշելով, թե անիմաստ կլինի հիշյալ վկաներին վերստին դատարան հրավիրելն ու հարցաքննելը:

Պաշտպան Անժելա Հոբոսյանն առարկեց տուժող կողմի հայտնած դիրքորոշման դեմ՝ պնդելով, թե ակնհայտ հակասություններ կան ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր