Դեպի վեր

«Հարսանիք թիկունքում» ներկայացումը շարունակում է  լեփ-լեցուն  դահլիճներ հավաքել նաև  սփյուռքում

armenpress.am02/17/2019, 11:00

«Հարսանիք թիկունքում» ներկայացումը շարունակում է  լեփ-լեցուն  դահլիճներ հավաքել նաև  սփյուռքում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր հյուրախաղեր է ծրագրում:

Աճեմյանցիները օրերս են վերադարձել ԱՄՆ-ից, 18-օրյա հյուրախաղերի ընթացքում նախատեսած 3 ներկայացման փոխարեն 4 ներկայացում են խաղացել, նույնիսկ առաջարկ է եղել հետաձգել վերադարձը՝ ևս մեկ ներկայացման համար: Հայաստանում արդեն սիրված, քառօրյա պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումը սիրվեց ու ջերմ ընդունվեց նաև Միացյալ Նահանգներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին թատերախմբի անդամները խոսեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Թատրոնի գլխավոր ռեժիսոր, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանը նշեց՝ ներկայացմանը ներկա էր Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, գլխավոր հյուպատոսը, իսկ ամենակարևոր հյուրը քառօրյա պատերազմի մասնակից Արման Ավետիսյանն էր, ով բուժում էր ստանում ԱՄՆ-ում: Արմանը 3 ներկայացում անընդմեջ ներկա է գտնվել: «Շատ ուրախալի է, երբ մենք Գյումրիում, Երևանում խաղում ենք, հանդիսատեսի շարքերում լինում են քառօրյա պատերազմին մասնակցած հերոսներ, նաև Լոս Անջելեսում մենք տեսանք պատերազմին մասնակցած հերոսի: Նա մեր երեք ներկայացմանն էլ մասնակցեց: Ի ուրախություն մեզ, տպավորությունները շատ դրական էին: Բոլոր ներկայացումները լեփ-լեցուն դահլիճներում են անցել: Բայց ամենաառանձնահատուկը մեզ համար երրորդ ներկայացումն էր, որտեղ դպրոցականներ եղան, 800 պատանի հանդիսատես դիտեց մեր ներկայացումը»:

«Շատ հուզիչ էր մեզ համար, որ դահլիճում նստած են երեխաներ, նրանք, ցավոք սրտի, շատ վատ գիտեն հայերեն, չնայած նրանք հայկական վարժարանի սաներ են, մենք փորձում էինք շատ դանդաղ, շեշտադրված խոսել, որպեսզի ներկայացման բովանդակությունը հասկանային։ Ի զարմանս՝ քար լռություն էր, ռեակցիան շատ նուրբ էր, նրանք լսում էին, ընկալում էին, մարսում էին, և երբ վերջին պատկերն էր, բեմ մտավ զինվորական հագուստով հերոսն արցախյան պատերազմից հետո, իրենք չդիմացան, մոռացան, որ ապրում են Ամերիկայում, մոռացան, որ ունեն այլ աշխարհընկալումներ, և այնպիսի

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր