Դեպի վեր

«Երբեք չձուլվեք այլ անձի մեջ, նույնիսկ եթե անվերապահորեն սիրում եք նրան». Լիլիթ Հովհաննիսյան

bravo.am04/12/2021, 12:48

«Երբեք չձուլվեք այլ անձի մեջ, նույնիսկ եթե անվերապահորեն սիրում եք նրան». Լիլիթ Հովհաննիսյան

Մեր շուրջն ապրում են բազմաթիվ կանայք, որոնք փորձում են աշխարհն ավելի գեղեցիկ դարձնել: Նրանցից մեկն էլ Լիլիթ Հովհաննիսյանն է, որը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր դուստրերի հետ հիմնած ապրանքանիշի մասին, կանանց կարեւոր խորհուրդներ տվել, նաեւ խոստովանել, թե ինչպիսին է կյանքը ամուսնալուծությունից հետո:- Ինչպե՞ս առաջացավ «Անտառ» հենդմեյդը ստեղծելու գաղափարը:

- Գաղափարն իմ զույգ աղջիկներինն է՝ Նարեինն ու Նանեինը. առաջացել է մոտ 6 տարի առաջ: Այդ ժամանակ սովորում էին Թերլեմեզյանի անվան քոլեջում եւ լոգո ստեղծելու առաջադրանք ունեին: Աղջիկներից մեկը ստեղծեց լոգոն, այնքան հաջող էր ստացվել, որ տարիներ անց որոշեցինք սեփական բրենդը ստեղծել ու օգտագործել այն: 2019-ին «Անտառը» դարձավ երեքիս աշխատանքը: Մեր իրականության մեջ որոշակի փոփոխություններ եղան, ու պետք է ինքներս գումար վաստակեինք: Այն հոբբի էր, որը սկսեց բերել գումար: Մարդ երջանիկ է, երբ զբաղվում է իր սիրած աշխատանքով, եւ այն իրեն կերակրում է:

Հիմա զարդերից բացի, նաեւ տան համար նախատեսված դեկորներ ենք պատրաստում: Աղջիկներիցս մեկը մաքրամեներ է հյուսում, ընդ որում՝ ինքնուս: Մյուս աղջիկս վարում է ֆեյսբուքյան էջը, ինչի համար իրեն վարձատրում եմ: Ինքնաֆինանսավորման սկզբունքով ենք աշխատում:

20


- Իսկ ինչո՞ւ հենց «Անտառ», բնությա՞նն եք ուզում մոտ լինել, թե՞ պատրաստվող զարդերում կան անտառի բաղադրիչներ:

- Աղջիկներս բնությունը չափից շատ են սիրում ու պաշտպանում, մսից արդեն 2-3 տարի հրաժարվել են, ես էլ քիչ եմ ուտում ու միայն իրենցից թաքուն: Նրանց այդ սերը նաեւ ինձ է փոխանցվել, փոխվել է վերաբերմունքս ցանկացած բզեզի, բլոճի, ցեցի նկատմամբ: Տանն էլ, որ հայտնվում են, երբեք չենք վերացնում: Դրանից բխեց մեր ներկայացված արտադրանքում բնական նյութերի օգտագործումը: Վերամշակված կաշի ենք օգտագործում կամ թափոններ: Մեր աշխատանքները ստեղծելիս ոչ մի կենդանի չի վնասվել կամ վերացվել, հակառակը՝ նյութերին 2-րդ կյանք ենք տալիս: Շուկայում շատերն են դեմ բնական կաշվին, մեն էլ առաջարկում ենք կաուչուկի ու սիլիկոնի, էկո կաշվի տարբերակը, որն ավելի թանկ է, քան հենց կաշին:

- Ձեր զարդերն ի՞նչ խորհուրդ են իրենց մեջ կրում:

- Զարդերում օգտագործում ենք բնական քարեր ու միներալներ, որոնք օժտված են շատ տարբեր հատկություններով: Եթե հավատում եք դրանց ուժին, իսկապես այդ էներգիան զգում եք: Սկսել եմ քարերին այլ կերպ վերաբերվել, այս աշխատանքը փոխել է իմ ընկալումն ու արժեհամակարգը, օգնել զգալ բնության հզորությունը: Մայր հողի ուժը, էներգետիկ վիբրացիաները հնարավոր է օգտագործել: Հիմա շատ եմ կարդում քարերի մասին, դրանց ազդեցությունը հատկապես ուժեղ է, երբ անմիջականորեն դիպչում է մաշկին, եւ չկա արհեստական մետաղյա զսպանակ: Մեր աշխատանքներում մետաղյա հատվածները նվազագույնի են հասցված:

- Հետաքրքիր է, թե ինչի՞ց եք ստանում ոգեշնչումը:

- Ես շրջապատված եմ ստեղծագործ մարդկանցով ու ամբողջ կյանքում այդպես է եղել, երբ այդ էներգիան լույսի պես վառվում է, պարտադիր զգացվում է: Նույն միտքը միաժամանակ մի քանի հոգու մոտ կարող է առաջանալ, աղջիկներիս օրինակով եմ համոզվել դրանում, թե ինչպես են երկուսը նույն բանը ստեղծում: Գաղափարները տիեզերքի հետ եմ կապում, ասես վերեւից բաժանում են, եւ ով ալեհավաք ունի, որսում է դրանք: Չեմ կարող ասել, որ ես ահավոր ստեղծագործող եմ, բայց ամեն ինչ էլ կարողանում եմ՝ կարել, գործել, ասեղնագործել, հիմա զարդեր եմ պատրաստում: Ունեմ նպատակ զարգացնել «Անտառն» ու հետաքրքիր դարձնել այն, որ մարդկանց կողմից սիրվի:

20


- Որպես մոդելներ Ձեր աղջիկներն են նկարահանվում, Դուք էլ անմասն չեք մնում: Սիրո՞ւմ եք այդ ընթացքը:

- Ես էլ շատ եմ սիրում նկարվել, ասում են՝ լավ էլ ստացվում է: Զարդը մարդ չէ, եւ զարդ նկարելը բավական բարդ է: Հաճախ դրանք նկարներում անկենդան են ստացվում: Դժվար է նկարում ներկայացնել այնպես, ինչպիսին իրականում են: Բարեբախտաբար, աղջիկներիս դա հաջողվում է: Նկարներում պարտադիր բնության գործոնը կա, չի եղել երբեւէ, որ քաղաքից դուրս լինենք, իրենց հետ չվերցնեն մատանիկները, ինչպես իրենք են անվանում, ու նկարեն: Նույնիսկ Արարատ ու Արագած սար են բարձրացել, արշավների էլ շատ են գնում ու պարտադիր զարդերը նկարում են սաների, ձորերի, խոտերի ու կենդանիների հետ:

- Իսկ կա՞ աշխատանք, որ Ձեզ համար շատ է առանձնանում ու ոչ մի դեպքում չեք վաճառի:

- Միանշանակ չեմ բաժանվի առաջին այն զարդերից, որ դուստրերս պատրաստել են հենց ինձ համար: Միշտ կրում եմ դրանք, ավելի շատ մոտենում են արվեստի գործերին. քանդակ են, ոչ թե պարզապես մատանի: Գիտեն, որ զարդեր շատ եմ սիրում ու փոքր տարիքից նվիրել են ինքնատիպ որեւէ զարդ՝ թիթեռի տեսքով բրոշ, փաթիլի ձեւով ականջօղ:

- Խոսենք բիզնեսում կանանց մասին, արդյոք կա՞ աջակցություն ու ինչպե՞ս սկսել սեփական գործը:

- Բոլոր կանանց, ովքեր ուզում են սկսել որեւէ բան, անպայման կոչ եմ անում անել: Մենք այնպիսի հասարակությունում ենք ապրում, որ կինը մի քիչ ավելի անտեսված է կամ լուրջ չի ընկալվում: Կանայք ավելի հետեւողական են բիզնեսում ու ավելի զգույշ: Նրանց աջակցություն էլ ժամանակ առ ժամանակ լինում է: Օրինակ, AGBU-ն է օգնում սկսնակ կանանց. հատուկ դասընթացներ են կազմակերպում, գաղափարները կյանքի կոչելու համար որոշակի դրամաշնորհ տալիս: Դրանք բաց ծրագրեր են, ու ցանկացողները կարող են դիմել:

- Ինչպե՞ս կանայք աջակցեն իրար, ի՞նչ խորհուրդներ տան, որ կարողանան արդյունքի հասնել:

- Հավատացեք, կանայք ավելի միասնական կարող են լինել եւ կան: Բարեբախտաբար, շրջապատված եմ նման կանանցով: Կանայք շատ ավելի նվիրված են ընկերություն անում: Տղամարդիկ հավակնոտ են եւ միշտ ինքնահաստատվելու խնդիր ունեն, հաջողակ կանայք այդպիսին չեն: Երբ կինը մայրանում է եւ ստեղծում նոր կյանք, այդ պահից տղամարդու բարդույթները շատանում են: Տղամարդն անընդհատ աշխատում է ապացուցել, որ ինքն էլ ունակ է ստեղծել ինչ-որ բան:

- Ի՞նչ կուզեիք, որ կանայք իրար ավելի շատ ասեին ու իրար հետ կիսվեին:

- Կուզեի, որ կանայք միշտ մեկը մյուսին աջակցեն, նաեւ թույլ չտան, որ կենցաղը, ընտանիքի մեծ հոգսն իրենց հետին պլան մղեն: Կուզեմ, որ ամուսնանալուց հետո կանայք չդադարեն շփվել իրար հետ: Ընդհանրապես կանայք պետք է ավելի շատ ունենան իրենց անձնական տարածքը: Ցավոք, մեր հասարակությունում այդ իրավունքը ոչ միշտ, բայց հաճախ ոտնահարվում է, հենց կինն ամուսնանում է, մոռանում է իր անձի մասին: Ինքս էլ երկար տարիներ այդպես եմ ապրել:

Շատերի նման ինքս էլ անձնազոհ եմ եղել, սակայն իմ երկար տարիների ամենօրյա ներդրումը, որ արել եմ երեխաներիս համար, հիմա ամեն րոպե հետ է գալիս: Աղջիկներս արդեն 20 տարեկան են: Երբ ծնվեցին, բանկային համակարգում էի աշխատում ու կարիերային բավական լավ աճ ունեի, բայց նրանք իմ կարիքն ունեին, դրա համար էլ թողեցի սիրելի աշխատանքս ու սկսեցի զբաղվել նրանց դաստիարակությամբ՝ առանց դայակների, վարորդների, տան աշխատողների օգնության, իսկ զույգ երեխաների պարագայում մեր օրերում դա գրեթե հերոսություն է համարվում:

20


- Ուզում եք ասել, որ կինն ամեն պարագայում պետք է իր համա՞ր էլ ժամանակ գտնի:

- Այո, միանշանակ, բայց ինձ դա այդքան էլ չհաջողվեց. ես կենցաղում մոռացա ինքս ինձ: Անհատը, որպես Լիլիթ, այդ ժամանակ գրեթե չկար: Մի լավ ասացվածք կա, ասում են՝ երբեք մի տնտեսի քեզ վրա, հակառակ դեպքում բոլորը կսկսեն տնտեսել հենց քեզ վրա: Դա բացարձակ ճշմարտություն է:

- Իսկ ի՞նչ էիք կորցրել ու երջանի՞կ էիք:

- Ոչինչ չէի կորցրել, իհարկե, երջանիկ էի: Հիմա եմ մտածում, որ գուցե կարելի էր համատեղել ու պահել աշխատանքը, ունենալ նաեւ հաջողություններ կարիերայում, բայց մյուս կողմից էլ հստակ գիտակցում եմ, որ ամեն լավ բանի համար պետք է որեւէ կերպ վճարել: Այսօր ունեմ դաստիարակված, բազմակողմանի զարգացած եւ որոշ առումով արդեն իսկ կայացած աղջիկներ, որոնք բացի իրենց ուսումից, ինձ հավասար աշխատում են, ստեղծագործում, գումար վաստակում եւ թեթեւացնում իմ հոգսն ու բեռը: Իսկ ամենակարեւորը՝ նրանք երկուսն էլ անվերջ բարի ու արդար մարդ են մեծացել: Եվ հենց այդ պատճառով էլ չէի փոխի այն ոչ դյուրին ճանապարհը, որ անցել եմ, հիմա աղջիկներիս հետ մենք մի թիմ ենք դարձել, եւ դա է հենց երջանկությունը

- Ի՞նչ եք խորհուրդ տալիս Ձեր աղջիկներին:

- Ելնելով իմ փորձից, հաջողություններից, գուցե բացթողումներից՝ կանացի խորհուրդներ շատ եմ տալիս: Միշտ ասում եմ՝ լսեք ձեր սրտի ձայնն ու մի արեք այն, ինչ չեք ուզում: Հարգեք ձեզ, որ դիմացինն էլ հարգի: Մեր հայ կանաց դժբախտությունը նրանում է, որ մենք ինքներս ամեն ինչ կարողանում ենք անել եւ մեր տղամարդուն որոշ առումներով ինքներս ենք անբան ու տկար դարձնում: Անգամ, եթե կարողանում եք մեխ մեխել, պետք է թողնեք տղամարդն այդ գործն ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր