Դեպի վեր

Այսպիսի դժվարին իրավիճակում չենք կարողացել մեր ազգային ներուժով լիարժեք միաբանվել հայրենիքը զորացնելու և ծանր կացությունից դուրս բերելու համար. Գարեգին Երկրորդ

panorama.am12/31/2022, 8:00

Այսպիսի դժվարին իրավիճակում չենք կարողացել մեր ազգային ներուժով լիարժեք միաբանվել հայրենիքը զորացնելու և ծանր կացությունից դուրս բերելու համար. Գարեգին Երկրորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի առթիվ ուղերձ է հղել.

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ամենքիդ։

Նոր տարվա սեմին ենք մեր սպասումներով ու հույսերով, նաև անհանգիստ սրտով ու մտահոգություններով։ Անցնող տարին մեր ժողովրդի համար զերծ չեղավ տագնապներից, ունեցանք նոր զոհեր ու կորուստներ։ Հայրենիքը տակավին կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև․ թշնամական նշանառության տակ են մեր սահմաններն ու խաղաղ բնակավայրերը։

Արցախաբնակ Մեր զավակները աննկուն ոգով շարունակում են պայքարել հանուն իրենց անկախ կյանքի իրավունքի պաշտպանության՝ դիմագրավելով բազում նեղությունների՝ նաև Լաչինի ճանապարհի արգելափակումով պայմանավորված։ Այսպիսի դժվարին իրավիճակում մենք չենք կարողացել մեր ազգային ներուժով լիարժեք միաբանվել հայրենիքը զորացնելու և ծանր կացությունից դուրս բերելու համար։

Այսօր աշխարհն ալեկոծող աշխարհաքաղաքական սուր դիմակայությունները, որ տեղիք են տվել հոգևոր, սոցիալական և տնտեսական բազմազան խնդիրների, նույնպես իրենց անմիջական ներգործությունն են ունենում մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումների վրա։

Այդուհանդերձ, առ Աստված ապավինությամբ Ամանորի այս երեկո մենք բարեմաղթանքներ ենք ուղղում միմյանց։ Բարեմաղթանքներ՝ աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի ապահովության ու առաջընթաց կյանքի։ Մեր հոգում առավելաբար ակնկալիքներն են մեր կորուստների վերականգնման, հառնած խնդիրների հաղթահարման և ազգային մեր կյանքի նորոգության։

Սիրելիներ, քրիստոնյայի առաքելությունն է ապրել հույսով և լինել լավատես՝ համոզումով, որ, ինչպես ասում է առաքյալը, «հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռ. 5. 5)։ Պետությունները կործանվում են, ժողովուրդները անհետանում ոչ թե փորձությունների ծանրությունից, այլ հույսի սպառումից, ապագայի հանդեպ տեսլականի և այն կյանքի կոչելու վճռականության բացակայությունից: Մեր ժողովրդի հարագնա երթը եղել է ու պիտի շարունակի մնալ Քրիստոսախարիսխ հավատքի, հույսի ու լավատեսության պատմություն: Այ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր