Դեպի վեր

newmag-ը ներկայացրեց «Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը (տեսանյութ)

newmag.am09/20/2018, 3:18

newmag-ը ներկայացրեց «Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը (տեսանյութ)

«Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը պատմում է ֆուտբոլիստի մանկության, պատանեկության, Ավեյրոնների ընտանիքի դժվարությունների մասին: Թարգմանական-ստեղծագործական խումբը գրքում նկարագրված դրվագներն առավելագույն պատկարավոր նկարագրելու համար՝ անգամ համացանցով դիտել է ֆուտբոլիստի խաղերը:

Վասակ Դարբինյան, գրքի թարգմանիչ. «Գրքի թարգմանիչ Լիանա Զաքարյանը բնականաբար լավ տիրապետում է բնագրին: Կարծում եմ, որ բավականին բարձր մակարդակի գիրք է»: 

newmag-ը մոտ մեկ ամիս քննարկումների մեջ էր՝ ո՞րը պետք է լինի հաջորդ բեսթսելլերը: Ընտրությունը կանգ առավ Կայոլիի գրքի վրա: newmag ընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանի խոսքով, սա նախևառաջ ինքնակատարելագործման մասին գիրք է: Այն կհետաքրքրի անգամ ֆուտբոլից հեռու մարդկանց: «Ռոնալդու» գրքի շնորհանդեսին ներկա էր 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ,  միջազգային կարգի սպորտի վարպետ և վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանը: Գիրքն առաջին անգամ թերթելիս ու մի քանի էջ կարդալուց հետո Խորեն Հովհաննիսյանը ընդգծում է՝ սա լավագույն ձեռնարկն է սկսնակ ֆուտբոլիստների համար:

Խորեն Հովհաննիսյան, 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ. «Երիտասարդները այսուհետև կարող են ամբողջությամբ լավ ծանոթանալ ֆուտբոլիստին և նրա կենսագրությանը»: 

Սպորտային բեսթսելլերը կհետաքրքրի նաև պրոֆսիոնալ ֆուտբոլիստներին: Մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանի խոսքով, այս գիրքը սովորեցնում է ինչպես դիմանալ մարզաձեւի մարտահրավերներին, եւ պայքարել լավագույնների շարքում հայտնվելու համար:

Սլավա Սարգսյան, մարզական մեկնաբան. «Շատ հետաքրքիր գիրք է՝ նախադեպը չունեցող: Սա շատ լավ ձեռնարկ է նաև մարզական մեկնաբանների համար, որովհետև այստեղ կան տերմիններ, որոնք ճիշտ բացատրությունն ունեն:»

Կարդացեք նաև.

Ի՞նչ է սովորեցնում այս գիրքը. համաշխարհային մամուլը` «Ռոնալդու» գրքի մասին Ո՞վ է «Ռոնալդու» գրքի հեղինակ Լուկա Կայոլին. փաստեր ամենահայտնի սպորտային գրողի մասին 5 պատճառ, թե ինչու պետք է գնել «Ռոնալդու» գիրքը

Հայերեն հրատարակությունում առանձին գլխով հատուկ անդրադարձ կա Ռոնալդուի՝ իտալական Յուվենտուս տեղափոխվելուն: Հայերեն տարբերակում թարմացված են նաև Ռոնալդուի մարզական կարիերայի տվյալները՝ գոլերի քանակը, մրցանակներն ու անհատական վիճակագրությունը:  Ֆուտբոլային վերլուծաբան Արմեն Նիկողոսյանը գրել է նախաբան, լրացուցիչ վերջաբան-հետգրություն՝...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր