Դեպի վեր

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Hyundai Sonata-ն Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա 1 զոհ, 3 վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com08/19/2018, 4:48

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Hyundai Sonata-ն Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա 1 զոհ, 3 վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, օգոստոսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 18:40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի կամրջի վրա, դեպի Երևան ընթանալիս, Hyundai Sonata մակնիշի 40 PS 040 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշներին, այնուհետև առաջ ընթացել, բախվել ձախակողմյան հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները, որից հետո փրկարարները մահացածի դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Աշտարակի շտապօգնության ավտոմեքենային:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ:

Այս պահին վթար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր