Դեպի վեր

Ողբերգական վթարից մահացած զինծառայողը չի ցանկացել գնալ Արցախ. նա պատմել է, որ «Կամազը» լավ վիճակում չի եղել

armtimes.com11/8/2018, 4:36

Ողբերգական վթարից մահացած զինծառայողը չի ցանկացել գնալ Արցախ. նա պատմել է, որ «Կամազը» լավ վիճակում չի եղել

Երեկ ողբերգական ավտովթարից մահացած զինծառայողներից մեկը՝ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, շարքային Էդգար Հունանյանը չի ցանկացել գնալ Արցախ՝ զորավարժանքների, քանի որ «Կամազը» լավ վիճակում չի եղել:

Այս մասին մեր զրույցում պատմեց նրա մտերիմ անձանցից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը: Նա մեր զրույցում պատմեց, որ մոտ մեկ ամիս առաջ խոսել էր Էդգարի հետ, նա ասել էր, որ գնալու են Արցախ՝ 40 օրով. «Հոկտեմբերի 13-ին խոսում էինք, ասել էր, որ գնալու են Ղարաբաղ՝ 40 օրով, բայց չգիտի՝ երբ կոնկրետ, ուղղակի ասել են, որ պատրաստ լինեն, ու հետո ասեց, որ ինքը չի ուզում գնա ու աշխատանքներ ա տանում, որ չգնա, որովհետեւ էդ կամազը լավ վիճակում չի, վախենում ա՝ կփչանա»,- մեր զրույցում պատմեց Էդգարի մտերմուհին: Վերջինս նշեց, որ վերջին անգամ Էդգարի հետ խոսել էր կիրակի օրը. այդ օրն էլ զինծառայողը տեղեկացրել էր, որ երեքշաբթի գնում են Արցախ:

Վերջինս չգիտեի՝ արդյոք Էդգար Հունանյանը «Կամազի» տեխնիկական խնդիրների մասին զեկուցե՞լ էր վերադասին, թե՝ ոչ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էդգարը Հրազդան քաղաքի բնակիչ էր:

Դեպքի հետ կապված տաբեր վարկածներ են քննվում: Վարկածներից մեկի համաձայն՝ Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհով երեք մեքենա է ընթանալիս եղել. առջեւից ընթանալիս է եղել «Ուրալ» մակնիշի մեքենան, հետո «Օպելը», վերջում՝ «Կամազ» մակնիշի մեքենան: Ըստ ականատեսների՝ Ուրալը չի կարողացել հաղթահարել զառիթափը եւ նրա հետեւից գնացող մեքենաները՝ այդ թվում Կամազը, մի փոքր հետ են եկել: Այդ ընթացքում Կամազ մակնիշի մեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում. N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD483485.25
EUR550556
RUR7.327.43
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր