Դեպի վեր

Հրաժարականի փոխարեն նոր տեսակի մանիպուլյացիա

henaran.am01/20/2021, 5:00

Հրաժարականի փոխարեն նոր տեսակի մանիպուլյացիա

Նիկոլը գերիների վերադարձի վերաբերյալ իր ողորմելի քաղաքականության մասին հարցին ի պատասխան, ԱԺ-ում այնպիսի շոու սարքեց, որ նույնիսկ ստի ամենավատ դետեկտորը՝ ստի դոզայից ուղղակի կպայթեր: Իսկ եթե ստի դետեկտորն ամոթ ունենար, ամոթից կպայթեր:

Նախ, 1991-94թթ. արցախյան առաջին պատերազմից հետո, 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, ինչպես նաև հակամարտության ողջ ընթացքում, հայ գերիներն անհամեմատ ավելի փոքր թիվ են կազմել, քան 2020թ. աշնանային պատերազմում է:

Հետևաբար, պարզ է, որ եթե նախկինում քիչ են գերևարվել, ուրեմն նաև քիչ են վերադարձվել: Երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կամ պատերազմի ընթացքում գերևարված ցանկացած զինծառայողի, կամ քաղաքացիական անձի վերադարձման հարցը միշտ էլ անհտաձգելի և ուղղակի խնդիր է եղել հակամարտող կողմերի միջև: Այն միշտ եղել է ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի, հաճախ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրության հարց: Երրորդ՝ նույնիսկ արցախյան առաջին պատերազմի ընթացքում, կարճատև հրադադարների ժամանակ տեղի էին ունենում գերիների և աճյունների փոխանակում:

Իսկ 2016թ. ապրիլյանից հետո՝ զինծառայողների աճյունների փոխանակումներն անցկացվել են հաստատված հրադադարից անմիջապես հետո (2016թ. ապրիլի 10-ից 20-ը): Չորրորդ՝ գերիների վերադարձը կախված է լինում նաև այն հանգամանքից, թե ովքե՞ր են գերևարվածները (գերևարվելու պատճառները, վայրը, գերի ընկնելու հանգամանքները...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր