Դեպի վեր

Եվրատեսիլում Ռոզա Լինի ելույթը մեծ արձագանք է գտել իտալական մամուլում և սոցիալական ցանցերում

armenpress.am05/18/2022, 11:36

Եվրատեսիլում Ռոզա Լինի ելույթը մեծ արձագանք է գտել իտալական մամուլում և սոցիալական ցանցերում

Իտալական որոշ հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են Եվրատեսիլ-2022-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի ելույթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իտալիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Ռոզա Լինի ելույթը մեծ արձագանք է գտել սոցիալական հարթակներում և իտալական մամուլում։

Ռոզա Լինի ելույթին անդրադարձել են իտալական այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են La Stapma-ն ու Corriere Della Sera-ն։ Corriere Della Sera-ի թղթակիցները նշել են, որ հայ մասնակցի կատարումը Եվրատեսիլի ամենագեղեցիկ երգերից մեկն էր։ Սոցիալական ցանցերում իտալացի մի շարք բլոգերներ և լրագրողներ նշել են, որ Եվրատեսիլը բացարձակ քաղաքական կառույց է դարձել՝ հարցադրում անելով, թե եթե այս տարի մրցանակը տրվեց Ուկրաինային, ինչո՞ւ նույն տրամաբանությամբ երկու տարի առաջ այն չտրվեց Հայաստանին։

Լրագրողներից մեկը իր սոցիալական կայքում գրել է. «Հայաստանը 2015 թվականին նախազգուշացվել էր, որ Եվրատեսիլին ներկայացված երգը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ էր անում՝ Հայաստանին մեղադրելով Եվրատեսիլը քաղաքականացնելու համար: Հաջորդ տարի Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը կազմակերպիչների կողմից դարձյալ զգուշացվել էր առաջին կիսաեզրափակչի ընթացքում Արցախի դրոշը ցուցադրելու համար։ Տարակուսելի է, որ այս տարի ուկրաինացի երգիչները հստակ հղում կատարեցին պատերազմին ու Ազովստալին և արժանացան ծափահարությունների ... նրանց ամեն ինչ կարելի է»,-եզրափակել է լրագրողը։

Դեսպանության հաղորդագրության մեջ նշվում է, որ Իտալիայի վերաբերմունքն այս տարի կտրուկ տարբերվում էր նախորդ տարվանից։ Նշվում է, որ անցած տարի Եվրատեսիլի եզրափակչի ժամանակ մրցույթը հեռարձակող իտալական հեռուստաընկերության հաղորդավարը թույլ էր տվել անհարգալից արտահայտություններ Հայաստանի բացակայության վերաբերյալ՝ նշելով, որ, հավանաբար, պատերազմում պարտված լինելու պատճառով Հայաստանը փող չունի Եվրատեսիլին մասնակցելու համար։ Դրա հետևանքով Իտալիայում ՀՀ դեսպանը մի շարք հանդիպումներ էր ունեցել «ՌԱՅ 4» հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտա Էննիի հետ, բացատրել իրավիճակի զգայուն լինելը։ Արդյունքում վերջինս իր ափսոսանքն էր հայտնել կատարվածի կապակցությամ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր