Դեպի վեր

Հուսով եմ` մշակութային քաղաքականության որոշման հարցում ինքնուրույն կլինենք. Նազենի Ղարիբյան

yerkir.am02/16/2019, 8:42

Հուսով եմ` մշակութային քաղաքականության որոշման հարցում ինքնուրույն կլինենք. Նազենի Ղարիբյան

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը Yerkri.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս հստակություն չկա` երբ և ինչպես է նախարարությունը միավորվելու կրթության, գիտության ու սպորտի նախարարություններին: Նշեց, թե վարչապետի ելույթից այնպես է հասկացել, որ առայժմ պետք է մեխանիկական միավորում անել: Իսկ դա նշանակում է, որ առաջիկա ամիսներին իրենց գործունեությունը շարունակելու են այնպես, ինչպես կա:

«Մենք շարունակում ենք գործունեությունը: Կմիավորվի նախարարությունն, ու ընթացքում կհասկանանք, ինչպես կլինի հետագան: Օպտիմալացում` չի նշանակում դնել ու կրճատել, լատինական արմատ ունեցող այդ բառը նշանակում է լավացնել: Մենք պետք է հասկանանք` այն բոլոր բաժինները, վարչությունները, որ կրկնող գործառույթ ունեն, ինչպե՞ս են միավորվում»,- ասաց մեր զրուցակիցը:

Yerkir.am-ի հարցին` ինչպե՞ս են աշխատում այս պահին, նախարարի պաշտոնակատարը վստահ պատասխանեց`ամբողջ թափով: «Արագացրել ենք աշխատելու ռիթմը, որովհետև բազում խնդիրներ կան, որոնք հրատապ լուծումներ են պահանջում, ինչը նախարարության և ամեն մի աշխատակից կփաստի»,- տեղեկացրեց նա:

Մեր մյուս հարցին, թե նախարարության «օժիտի» հարցը վերջապես կարողացե՞լ են լուծել, Ղարիբյանը բացասական պատասխան տվեց` ասելով, թե «դեռ նշանադրության փուլում են»:

Հետաքրքրվեցինք նաև` մտավախություն չունի՞, որ մշակույթի նախարարությունն ուղիղ կապ չի ունենալու կառավարության ու վարչապետի հետ, հետևաբար` հրատապ խնդիրները կարող են երկրորդ պլան մղվել ու համապատասխան արձագանք չստանալ գործադիրի կողմից: «Չեմ կարծում: Ինձ թվում է, որ եթե այդպիսի խնդիր ծագի, մեզանից ցանկացած մեկը` և՛ սպորտի, և՛ մշակույթի փոխնախարարը, կարող են անմիջականորեն դիմել կառավարությանը: Կարծում եմ` մեզ ոչ ոք չի արգելի հրատապության դեպքում ներկայանալ վարչապետին: Թե ի՞նչ կլինի հետագայում, չեմ կարող կանխատեսումներ անել, քանի դեռ չեմ մտել փորձառության շրջան»,- պատասխանեց Ղարիբյանը:

Նախարարի պաշտոնակատարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իրենք ժառագնել են հսկայական մեծ խնդիրներով կառույց: Ըստ նրա` հանգույցներ կան, որոնք ժանգոտ են, չեն աշխատում, սակայն լիահույս է, որ այդ ժանգ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր