Արագածոտնի մարզում ողբերգական վթար է տեղի ունեցել: Այսօր՝ օգոստոսի 19-ին ժամը 18:40-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի կամրջի վրա, դեպի Երեւան ընթանալիս Hyundai Sonata մակնիշի 40 PS 040 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշներին, այնուհետեւ բախվել ձախակողմյան հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշներին: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ...