Դեպի վեր

Լավրով․ Կայունության բանալին շարունակում են մնալ եռակողմ հայտարարությունները

panarmenian.net03/20/2023, 2:06

Լավրով․ Կայունության բանալին շարունակում են մնալ եռակողմ հայտարարությունները

20 մարտի 2023 - 18:04 AMT

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները շարունակում են մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման բանալին:

Նա նշել է, որ «առաջնահերթ խնդիրներից մեկը» Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումն է։ Նա հավելել է, որ ռուսական կողմը պատրաստ է, ինչպես և գրանցված է համապատասխան եռակողմ հայտարարություններում, «համակողմանի աջակցություն ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը», գրում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը նաև նշել է, որ երկու երկրի ղեկավարների միջև շարունակվում է «ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, այդ թվում խաղաղարար միջոցառումների շրջանակում, որոնք իրականացվում են ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ գծով»։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր