Դեպի վեր

«Ազգային հրապարակախոսության մրցույթ 2019»-ի հաղթողը Լոնդոնի միջազգային մրցույթում կներկայացնի Հայաստանը

armenpress.am03/15/2019, 3:54

«Ազգային հրապարակախոսության մրցույթ 2019»-ի հաղթողը Լոնդոնի միջազգային մրցույթում կներկայացնի Հայաստանը

«Ազգային հրապարակախոսության մրցույթ 2019»-ը, որը կազմակերպել էր «Շեքսպիր ակումբ» անգլախոսների ասոցիացիան, կայացավ «Արմենպրես» լրատվական գործակալությունում մարտի 13-14-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բնությունը համամարդկային է» թեմայով անգլալեզու մրցույթի նախընտրական փուլին մասնակցում էր Երևանի և մարզերի տարբեր ուսումնական հաստատություններից 16-20 տարեկան 60 ուսանող և աշակերտ:

Ամենաբարձր միավորներ հավաքած 10 մասնակից անցավ եզրափակիչ փուլ:

Հաղթող ճանաչվեց «Արեգնազան» կրթահամալիրի սան Ալեքսանդր Հակոբյանը, ով մայիսին կմեկնի Լոնդոն՝ ներկայացնելու Հայաստանը «Միջազգային հրապարակախոսություն» մրցույթին:

«Մրցույթին մասնակցում եմ արդեն երկրորդ տարին անընդմեջ, առաջին անգամ հասել էի եզրափակիչ փուլ, սակայն ստացել էի միայն հավաստագիր: Իմ խոսքը կոչվում է «The forgotten, N, Esperanto», այսինքն՝ ցանկանում եմ ստեղծել մի լեզու, որը կճանաչվի ամբողջ աշխարհում ու բոլորը կկարողանան շփվել միմյանց հետ: N տառն ավելացրել եմ, որպեսզի շեշտեմ, որ այդ լեզուն հենց բնությունն է, անգլերեն՝ nature (բնություն) բառից»,- ասաց մրցույթի հաղթողը:

Նա նաև շեշտեց, որ այս տարի թեման մի փոքր դժվար է եղել, սակայն նա 1 ամիս ժամանակ է ունեցել իր նյութի վրա աշխատելու և ինչպես ինքն է ասում՝ եզրափակիչ անցնելուց հետո ավելի է «տաշել քարը» ու արդյունքում հաղթել:

Ալեքսանդրը մինչ «Արեգնազան» կրթահամալիր տեղափոխվելը սովորել է Չեխովի անվան դպրոցում, որտեղ իրականացվում էր Բրիտանական հյուպատոսության մի ծրագիր, որի ժամանակ բավականին ինտենսիվ անգլերեն են ուսանել:

«Շեքսպ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր