Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը բանակցություններ է վարել Հայաստանի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ուրախ եմ ողջունել ձեզ Մոսկվայում: Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է», — բանակցությունների սկզբում ասել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:
Գերասիմովը նշել է, որ երկրները ուժեղացնում են փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ շրջանակներում:
Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցիչը, նրա խոսքերով, «Հայաստանի տարածքում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունն է»:
«Մենք շարունակում ենք որակյալ կադրեր պատրաստել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ԲՈՒՀ-երում»,-ասել է ՌԴ ԶՈւ ԳՇ պետը: Նա նաև ավելացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսային համավարակի ընթացքում օգնություն է ցուցաբերվել Հայաստանի զինված ուժերի զինծառայողների ախտորոշման հարցում: Ընդհանուր առմամբ, իրականացվել է ավելի քան 22 000 ուսումնասիրություն:
«Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ամեն տարի մասնակ...