Դեպի վեր

Շիրակի մարզում ավտոմեքենաներից կատարված հափշտակության 12 դեպք է արձանագրվել

panorama.am08/4/2021, 4:24

Շիրակի մարզում ավտոմեքենաներից կատարված հափշտակության 12 դեպք է արձանագրվել

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում արձանագրված՝ ավտոմեքենաներից կատարված հափշտակության դեպքերը, ինչի արդյունքում պարզվել է, որ քննարկվող ժամանակահատվածում կատարվել է գողության 12 դեպք, որոնց գերակշռող մասը՝ Գյումրի քաղաքում։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Արձանագրված դեպքերից 9-ով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ բողոքի բացակայության հիմքով։ 3 դեպքերով հարուցվել են քրեական գործեր, որոնց վարույթն այնուհետև կասեցվել է հանցագործություն կատարած անձին չհայտնաբերելու հիմքով:

Գողությունների գերակշիռ մասը կատարվել է գիշերային ժամերին, որպես հանցագործության թիրախ, հիմնականում ընտրվել են հակաառևանգման ազդանշանային համակարգ չունեցող, կայանված վայրերում տեսաձայնագրող սարքեր չունեցող, հսկողությունից դուրս մնացած ավտոմեքենաները։ Ավտոմեքենայի դռները բացել են դռան ապակին կոտրելու կամ տեխնիկական միջոցի գործադրմամբ։ Հաճախակի են գողության դեպքերը Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական և Վարդ-Բաղ թաղամասերից։

Հանցագործության ծնող հիմնական պատճառներ և նպաստող պայմաններ են շարունակում մնալ տարածաշրջանի ազգաբնակչության զբաղվածության ցածր մակարդակը, սոցիալական ոչ բարվոք պայմանները, նախկինում դատապարտված կամ քրեածին հակում ունեցող, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներից ազատված անձանց նկատմամբ համապատասխան մարմինների կողմից ոչ բավարար հսկողություն և պրոֆիլակտիկ-կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելը, ավտոմեքենաների անբավարար պաշտպանությունը, անվտանգության ազդանշանային համակարգով չկահավորելը, երկար ժամանակով առանց հսկողության թողնելը և այլն։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն դեպքերում, երբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է դիմողի բողոքի բացակայության հիմքով, անհրաժեշտ հետևողականություն չի ցուցաբերվել հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, հաշվառման վերցնելու, նրանց հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ տանելու, այլ հանցագործությունների կատարմանը նրանց մասնակից լինելու հնարավորության հարցը պարզելու ուղղությամբ։ Ընդ որում, հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր