Դեպի վեր

Գարո Փայլանը հավատում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության համար հնարավորություն կա

azatutyun.am09/20/2021, 5:48

Գարո Փայլանը հավատում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության համար հնարավորություն կա

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հավատում է, որ երկխոսության համար հնարավորություն կա Հայաստանի և Թուրքիայի միջև` չնայած եղած տրավմաներին: «Բայց սարսափելի պատերազմներից հետո ազգերը մտածում են խաղաղության, հաշտեցման կամ կարգավորման մասին», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց նա։

Թուրքիայի նախագահն այսօր հայտարարել է, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել, ըստ Էրդողանի, հանդիպման առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետի միջոցով, ում Փաշինյանը հանդիպել էր մոտ տասն օր առաջ, երբ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Ազատություն». - Պարո՛ն Փայլան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մի շարք հանրային հայտարարություններով է հանդես եկել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Նա համարում է, որ երկու երկրների միջև երկխոսության հնարավորություն կա։ «Մենք կարող ենք աշխատել մեր հարաբերությունները աստիճանաբար կարգավորելու համար Հայաստանի կառավարության հետ, որ հայտարարել է իր պատրաստակամությունը` շարժվել այս ուղղությամբ», - ասել է նա։

Միևնույն ժամանակ լսել ենք, որ վարչապետ Փաշինյանը Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամություն հայտնեց։ Ի՞նչ եք կարծում՝ երկխոսության համար հնարավորություն կա՞։

Գարո Փայլան. – Այո, կարծում եմ, որ երկխոսության համար հնարավորություն կա։ Չնայած անցած տարվա տրավմաներին, երկրների միջև եղած բոլոր խնդիրներին, կարծում եմ, որ կա հնարավորության պատուհան: Անցյալ տարի մենք տեսանք սարսափելի պատերազմ ու կրեցինք սարսափելի տրավմաներ, բայց սարսափելի պատերազմներից հետո ազգերը մտածում են խաղաղության, հաշտեցման կամ կարգավորման մասին։ Երբեմն դա տեղի է ունենում։ Ու սա հնարավորության պատուհան է Թուրքիայի և Հայաստանի համար։

Ես հավատում եմ, որ մեր քաղաքական վերնախավը` Թուրքիայի իշխանությունները մտածում են հարաբերությունները կարգավորելու մասին, որովհետև դրա համար կա երկու պատճառ։ Առաջինը` Ռեջեփ Թայիփ Էրդողանին պետք է ասել արևմտյան երկրներին, որ նա դեռ առաջնորդ է, ով մտածում է խաղաղության մասին։ Երկրորդ պատճառը հետևյալն է` նա մտածում է միջին ասիական երկրների հետ տնտեսական հարաբերություններ զարգացնելու և դեպի Ադրբեջան ու այլ երկրներ ճանապարհներ կառուցելու մասին։ Դրա համար նրան անհրաժեշտ է [Հայաստանի հետ] հարաբերությունների կարգավորում։

«Ազատություն». - Հիմա Դու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր