Դեպի վեր

Հերթական վիշապ սպանող-վիշապ դարձողը

panorama.am10/22/2019, 4:00

Հերթական վիշապ սպանող-վիշապ դարձողը

Աշխարհի չափ հին այս երևույթն ուսումնասիրողներն անսպառ նյութ կգտնեն հետթավշյա Հայաստանում։ Ժանրի կանոններով, Փաշինյան Նիկոլը կենսակերպ է դարձրել հենց այն ամենը, ինչի դեմ իբր ինքնամոռաց պայքարում էր։ Օրինակ, երկրի քողարկված, այսպես ասած «միջին վիճակագրական» կոռուպցիան նա իր թիմով բերեց-հասցրեց պետական մակարդակի՝ բյուջեի աննպատակ մսխումներ, թանկարժեք ու սնամեջ ընտանեկան վոյաժներ, առանձնատան վերանորոգում և նոր մեքենաների ձեռք բերում, ՍԴ դատավորներին պետական կաշառք առաջարկելու նախագիծ, ԱԺ գործուղումների աստղաբաշխական գումարներ և այլն։ Եվ վերջին թարմ օրինակը՝ « ․․․ առանց օրենքում փոփոխություն կատարելու, վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է»։

Իսկ այդպիսի շռայլ աշխատավարձ ստացողները, բնականաբար, պետք է արդարացնեն շեֆի սպասումներն անձնուրաց նվիրումով։ Դժվար չէ երևի հատկապես նրանց համար, ովքեր առանձնապես չեն կարևորում ազգ ու հայրենիք հասկացություները, և կարող են կատարել վերին հրամանները՝ հաղթահարելով անգամ ներքին դիմադրությունը։

Հակառակ դեպքում՝ հրաժարական տուր և հեռացիր։ Հենց այդպես էլ վարվեցին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ու նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Օրեր առաջ նրանց շարքերը համալրեց նաև Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։ Տպավորություն է, որ վերին օղակներում վիշապացման գործընթացն այնքան է խորացել, որ քիչ թե շատ արժանապատվություն ունեցողները գերադասում են չմասնակցել հետագա զարգացումներին։ Անշուշտ, քինախնդրությամբ հայտնի «վոժդը» չի կարող ներել կառավարության կազմում եղած փոքրաթիվ պրոֆեսիոնալների հեռացումը, և այդ համատեքստում բնավ զարմանալի չեն օրինակ Վանեցյանի դեմ քրեական գործ մոգոնելու ջանքերը։

Իսկ զարգացումներն ապշեցնում են իրենց արագացված տեմպերով։ Տարիներ շարունակ նախկին իշխանություններին «դատական համակարգը Բաղրամյան 26-ից զանգով ղեկավարելու» մեջ մեղադրող ընդդիմադիրը՝ դառնալով վարչապետ, բացահայտ արշավ սկսեց դատական համակարգի դեմ։ Դատավորների «հավատարմության» լակմուսի թուղթը հիմնականում դարձավ 2018թ․ ամառվանից ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված գործը։ Բարձրագույն դատական խորհուրդն առանձնապես չդիմադրեց։ Իսկ այ Սահմադրական դատարանը «համարձակվեց» լրջորեն դիմադրել՝ միլիմետր անգամ չշեղվելով օրենքը պաշտպանելու իր առաքելու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր