Դեպի վեր

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

armtimes.com09/16/2019, 7:30

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (այժմ լիազորությունները կասեցված են,-խմբ.) Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ:

Հայցվորը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունը: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցադիմումը ներկայացվել է սեպտեմբերի 13-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում դատավոր Գրիգորյանը նշեց, որ հայցի պատճառը Մելիքջանյանի օգոստոսի 13-ին «Iravaban.net»-ին տված հարցազրույցն է: Գրիգորյանը նշեց, որ միայն զրպարտությունը հերքելու պահանջ է ներկայացրել:

Նշենք, որ հարցազրույցում Մելիքջանյանը մասնավորապես հետեւյալ հայտարարություն էր արել. «Առանց փաստական հանգամանքներին ծանոթանալու փաստաբանները ստորագրահավաքներ են կազմակերպում, հավաքվում են, պաշտպանում են Դավիթ Գրիգորյանին: Ո՞ւմից են պաշտպանում: Դավիթ Գրիգորյանի գործոնը դնենք մի կողմ. ի՞նչ է նշանակում՝ անձը, դատավորը առանց կողմերին ծանուցելու դատական նիստ է նշանակում ու այդ դատական նիստի օրը, ինքը եւ իր դատական նիստերի քարտուղարը՝ զբաղված իրենց ընտանեկան հոգսերով, կամ չգիտեմ՝ որեւէ սրճարանում նստած զովացուցիչ ըմպելիք ե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR413425
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր