Դեպի վեր

«5 պատմություն սիրո մասին»՝ Էվա Խաչատրյանից ու Մխիթար Ավետիսյանից

bravo.am04/14/2021, 1:24

«5 պատմություն սիրո մասին»՝ Էվա Խաչատրյանից ու Մխիթար Ավետիսյանից

Երեւանի կամերային թատրոնում պրեմիերաների ակտիվ շրջան է, ընդ որում՝ խաղացանկում են հայտնվում ինչպես նոր ներկայացումներ, այնպես էլ հայտնի ու սիրված ներկայացումների վերաբեմադրություններ։ Ստեղծագործելու եւ ներկայանալու հնարավորությունից օգտվում են նաեւ սկսնակ դերասաններն ու ռեժիսորները։ Այդպիսով արդեն երկրորդ բեմադրությամբ թատրոնում հանդես է գալիս երիտասարդ դերասան, ռեժիսոր Դավիթ Աբրահամյանը, որի «5 պատմություն սիրո մասին» ներկայացման պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը։Թատրոնի դերասաններ Էվա Խաչատրյանի եւ Մխիթար Ավետիսյանի մասնակցությամբ նոր բազմաժանր ներկայացումը մեկ բեմադրության շրջանակում հինգ տարբեր պատմություններ է ներկայացնում կնոջ ու տղամարդու փոխհարաբերությունների մասին։ Դերակատարներն այդ ընթացքում հասցնում են հայտնվել մե՛կ շատ զավեշտալի, մե՛կ դրամատիկ, երբեմն նաեւ աբսուրդի հասնող իրավիճակներում, ընդ որում՝ փորձելով շատ արագ՝ վայրկյանների ընթացքում, զգեստափոխվել հաջորդ պատմության ու կերպարների համար։ Ինչպես Մխիթարն ու Էվան խոստովանեցին, նման բազմաժանր ներկայացման մեջ խաղալն իսկապես բարդ է դերասանական աշխատանքի տեսանկյունից, բայց միաժամանակ հնարավորություն է տալիս ներկայանալ մասնագիտական հմտությունների ողջ գունապնակով։

30


Դավիթ Աբրահամյանը, որ Կամերային թատրոնում արդեն հասցրել է հանդես գալ «Հայն ու hայը» ներկայացումով, խոսելով իր նոր բեմադրության մասին, ասաց, որ առաջարկը թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանն է արել՝ մտածելով փորձել իրեն նաեւ որպես ռեժիսոր. «Իհարկե, ես շատ դժվար ընդունեցի այդ առաջարկը, որովհետեւ հոգեբանությամբ ու էությամբ ես դերասան եմ։ Մեր ներկայացումն էլ եթե նայեք, կտեսնեք, որ շատ դերասանակենտրոն է, որովհետեւ ինձ համար լավագույն ռեժիսուրան այն է, երբ դերասանն առավելագույնս երեւում է, կարողանում է լիարժեք դրսեւորվել»։

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ ստեղծագործությունների հիման վրա է բեմադրել ներկայացումը։ Դավիթն ասաց, որ տարբեր հեղինակների ստեղծագործություններ են, որոնցից միայն երկուսն է պիես, իսկ մյուսները պատմվածքներ են, որոնք ինքն է վերածել պիեսի.«Դրա համար ավելի շատ ստացվում է, որ մտահղացման հեղինակը ես եմ։ Եվ թեկուզ հենց այդքանով հետաքրքիր է ներկայացումը, որ իրարից շատ տարբեր հեղինակների այս գործերը մի վայրում են, ու նրանց համախմբող մի ընդհանուր բան կա՝ կին-տղամարդ փոխհարաբերություններն ու սերը։ Հետաքրքիրն էլ այն է, որ այս ներկայացման մեջ որեւէ հատվածում մենք ուղիղ սիրո դրսեւորում չենք տեսնելու, այսինքն՝ այն կարծրացած պատկերացումները սիրո մասին այստեղ չկան։ Սերը միշտ ավելի երկրորդ պլանում կտեսնենք, որովհետեւ գործերն առաջին տպավորությունից լրիվ ուրիշ բաների մասին են»։

30


Ինչ վերաբերում է դերասանների ընտրությանը, ապա ռեժիսորը նկատեց, որ երբեմն գործն ինքն է ընտրում դերասաններին, եւ ոչ թե ռեժիսորը.«Մխիթարին շատ երկար ժամանակ ճանաչում եմ ե՛ւ բեմում, ե՛ւ բեմից դուրս։ Նրա բեմական փորձառությունը եւ տարբեր կերպարների հետ խաղալու ունակությունն ինձ ստիպեցին, որ տղամարդու կերպարում միանշանակ իրեն ընկալեմ։ Նաեւ ինձ պետք էր դերասանուհի, որը հուզական մեծ աշխարհ ունի, եւ որը շատ օրգանական, հավաստի լինելով հանդերձ՝ կարողանում է մեծ էմոցիաներ փոխանցել հան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր