Դեպի վեր

Պարզվել է, թե ինչ զենքով է «Նորատուսցի Արան» Հյուսիսային պողոտայում գործող «Հուկաման» ակումբում կրակոցներ արձակել

shamshyan.com10/20/2018, 5:30

Պարզվել է, թե ինչ զենքով է «Նորատուսցի Արան» Հյուսիսային պողոտայում գործող «Հուկաման» ակումբում կրակոցներ արձակել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում նախաքննությամբ պարզվել է, թե ինչ մակնիշի հրազենից է կրակոցներ արձակվել հանցագործ աշխարհում հայտնի «Նորատուսցի Արայի» կողմից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչի որոշմամբ Հյուսիսային պողոտայի 1-ին շենքի 4/1 հասցեում գտնվող «Հուկաման» ակումբի նկուղային հարկի սրահի մուտքից դեպի ձախ պատի վրա հայտնաբերված վնասվածքների հատվածներից փորձաքրեագետները դուրս են բերել թվով 5 գնդակներ:

Քննիչի որոշմամբ նշանակված դատաձգաբանական եզրակացության համաձայն՝ պարզվել է, որ այդ գնդակները հանդիսանում են 9 մմ տրամաչափի «ՊՄ» և «ԱՊՍ» ատրճանակների համար նախատեսված գործարանային արտադրության « 9X18ՊՄ» փամփուշտների գնդակներ:

Դատաձգաբանական փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված 5 գնդակները կրակված են այն զենքից, որը «Նորատուսցի Արան» ներկայացրել է իրավապահներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 13-ին, կրակոցներ էին հնչել Երևանի կենտրոնում:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ժամը 02:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում գործող «Հուկման» ակումբում կրակոցներ են հնչել:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողներն ու ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել էին, որ կրակոցները արձակել է Գեղարքունիքի մարզի Նորատո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր