Դեպի վեր

Օվերն-Ռոն-Ալպերի խորհրդի նախագահը խոստանում է 600 հազ. եվրոյով աջակցել UFAR20+ կամպուսի կառուցմանը

armenpress.am10/22/2019, 5:42

Օվերն-Ռոն-Ալպերի խորհրդի նախագահը խոստանում է 600 հազ. եվրոյով աջակցել UFAR20+ կամպուսի կառուցմանը

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությունը, շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոկիեի գլխավորությամբ հոկտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին վերոնշյալ՝ շրջանի և Հայաստանի միջև կրթական ոլորտում համագործակցությանը նվիրված քննարկման շրջանակում: Համալսարանի ապագա կամպուսի հարևանությամբ՝ «Թումո» կենտրոնում կազմակերպված այս հանդիպումն իր ներկայությամբ պատվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամից։

«Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին հիշեցրեց 2 համալսարանների միջև գոյություն ունեցող 20-ամյա համագործակցության մասին: ՀՖՀՀ-ի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը ներկայացրեց համալսարանի նոր UFAR20+ կամպուսի նախագիծը, որը գտնվելու է ԹՈՒՄՈ-ԵՄ Ինժեներական և կիրառական գիտությունների կենտրոնի հարևանությամբ․ « Այս նախագիծը կօգնի կերտել համալսարանի նոր դեմքը, այն կարելի է բնութագրել երեք երևույթով՝ կարծրատիպերի կոտրում, ինտելեկտուալ երիտասարդության կրթում և ֆրանկոֆոնիա»։

Եռակողմ հայտարարություն ստորագրվեց ՀՖՀՀ-ի, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի և Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի միջև։ Համաձայնագիրը ենթադրում է շրջանի աջակցությունը ՀՖՀՀ-ի զարգացմանը և նոր կամպուսի նախագծին, որը թույլ կտա համալսարանին դառնալ ֆրանկոֆոն միջազգային բարձրագույն կրթական և հետազոտական հաստատություն:

Նախագահ Լորան Վոկիեն հայտարարեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր կամպուսի կառուցմանը 600 000 եվրոյով աջակցելու մտադրության մասին: «ՀՖՀՀ-ի և ԹՈՒՄՈ-ի համագործակցությ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր