Դեպի վեր

Բողոքի ակցիա Գյումրու լոկոմոտիվային դեպոյում. մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվի նաեւ վաղը

armtimes.com10/22/2019, 8:18

Բողոքի ակցիա Գյումրու լոկոմոտիվային դեպոյում. մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվի նաեւ վաղը

Այսօր կեսօրն անց բողոքի ակցիա է սկսվել Գյումրու լոկոմոտիվային դեպոյում: Մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվել: Գնացքները ոչ միայն Գյումրիից չեն շարժվել, այլեւ չեն եկել Երեւանից: Թբիլիսի մեկնող գնացքը եւս չի շահագործվել: Մեքենավարները ՀԺ-ի հետ զրույցում ասացին, սա ոչ թե գործադուլ է, այլ իրենց իրավունքի պաշտպանություն: Ըստ նրանց, իրենք 11 ամիս առաջ էին նման բողոքի ակցիա արել, եւ ՀԿԵ ղեկավարությունից պահանջել էին աշխատավարձի չափի վերանայում: Խոստացել էին եւ խնդրել ժամանակ, որի հետ մեքենավարները համաձայնել եւ շարունակել են աշխատանքը մինչեւ այսօր առավոտ:

«11 ամիս ամեն ամիս խաբելով աշխատցրել են: Ամեն անգամ մյուս ամիս, մյուս ամիս, ու դրանից հետո էլ էս նոր պռիկազն եղավ: Մենք կստանայինք 50 տոկոս երկարամյա աշխատավարձ, իրանք ասեցին արեք էդ 50 տոկոսն աշխատավարձ չհաշվենք, 25 տոկոսը դարձնենք պարգեւավճար, մյուս 25 տոկոսն էլ տանք մյուս աշխատակիցներին, որ ոգեւորվեն, աշխատեն: Հետո նոր հրաման եկավ, որ եթե երկաթգծի ղեկավարությունը չկարողանա իրա պատվերները կատարե, պռեմիան կկտրենք, մենք էլ բողոքեցինք ու բացատրեցինք, որ մեր աշխատանքը եթե թերի չի եղել, իրանք իրավունք չունին նման քայլ ենեն: Իրանք էդ մեր փողը տվեցին: Ու մենք էլ իրանց առաջարկեցինք, որ մեր գումարն ավելացնեն, էլ պռեմիա ու ուրիշ բաներ չտան: Իրանք համ գիշերային աշխատանքից են կտրել, 50-ից իջըցրին 30 տոկոս, համ վռեդնստից են կտրել էլի 20 տոկոս: Եղավ որ 40 տոկոս մեզնից հանել են: Հմի արդեն մեզի 40 պետք չէ, 30 տոկոս բարձրացնեն, մեկ ժամի համար 290 դրամ սարքեն, էլի աշխատինք: Ըսեցին ֆինանսկաան դակումենտ է, Ռուսաստանով է, մենք էլ համաձայնեցինք նորմալ աշխատանք, մինչեւ իրանք էդ հարցերը կարգավորեն: Էդ պակասով մինչեւ էսօր աշխատել ենք, բայց հմի լրիվ ուրիշ բան են բերել ու գումարն էլ չեն ավելցրել: Մենք համաձայն չենք, ու չենք աշխատի: Ոչ թե գործադուլ է, այլ, ով համաձայն չէ նոր պայմանի հետ չի աշխատել: Եթե մեկը կա, որ կաշխատի, ուրեմն թող աշխատի»,-ասացին մեքենավարները:

Գյումրի ժամանած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, պահանջվում է ներկա պահին գործող աշխատավարձի 30 տոկոսի բարձրացում: Ծագած խնդիրն օրվա ընթացքում քննարկել են ՀԿԵ ղեկավարության հետ: «Մենք ֆինանսական բլոկի հետ էլ զրուցեցինք, էն հնարավորությունը որը որ կա, եթե բոլորինն ենք բարձրացնում, 10 տոկոսի սահմաններում կլինի: Ես նաեւ առաջարկեցի, որ բոլոր հարցերը քննարկենք հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայանալիք տնօրենների խորհրդի նիստում, բայց աշխատակիցներն ուզում են հենց հիմա այդ լուծումը գտնել: Նման բան հնարավոր չէ, որովհետեւ այդ տոկոս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր