Դեպի վեր

Ոսկեհասկի բնակիչները սպասում են Ռուսաստան մուտքի արգելքի վերացմանը՝ արտագնա աշխատանքի մեկնելու համար

azatutyun.am01/25/2021, 7:00

Ոսկեհասկի բնակիչները սպասում են Ռուսաստան մուտքի արգելքի վերացմանը՝ արտագնա աշխատանքի մեկնելու համար

Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչները ոգևորությամբ են ընդունել լուրերը, որ փետրվարի 1-ից դեպի Ռուսաստան մուտքի արգելքը կարող է հանվել հայաստանցիների համար։ 2000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղի հիմնական մասն իր ապրուստը վաստակում է Ռուսաստանի Սամարա քաղաքում արտագնա աշխատանքով։

Անցած տարի համավարակով պայմանավորված խոպանչիների մի մասը չհասցրեց մեկնել, մի մասն էլ մնաց Ռուսաստանում՝ չկարողանալով վերադառնալ: Վարդան Մինասյանը ստաժավոր խոպանչի է՝ 30 տարի դրսում է աշխատել, ասում է՝ անցած տարի չհասցրեց մեկնել, և հենց սահմանները բացվեն՝ առաջին մեկնողներից կլինի:

«Կարդացել եմ Facebook-ում, աշխատանքի առաջարկ կա, բացվի, գնալու ենք: Առանց խոպան հնարավոր չէ, շատ դժվար է», - ասաց Մինասյանը:

Արտագնա աշխատանքի չմեկնած գյուղացին նախորդ տարի հողագործությամբ ու անասնապահությամբ է զբաղվել, բայց ասում է՝ հաջորդ տարվա վար ու ցանքի համար գումար չի մնացել. «Աստծուն փառք, բանկերը յալվար են գումար դնելու տոկոսով բարձր, մտնում ես բան ուղղակի էլ չես կարող դուրս գալ, սաղ կյանքդ տոկոսները փակես»:

Զրույցին միացած 67-ամյա Սաշա Սարգսյանի որդիներն են դրսում արդեն մի քանի տարի: Դժգոհում է՝ Սախալինում աշխատող որդիները չեն կարողանում Հայաստանից աշխատողներ տանեն. «Շատ դժվար է: Հիմա իմ երեխաները այնտեղ են, ուզում են մարդ տանեն, աշխատացնեն, չեն կարողանում»:

Նաիրի Ավդալյանը մեկ անգամ է արտագնա աշխատանքի մեկնել: Թեև իր տան դիմաց էլ կարողանում է աշխատել ու տունը պահել, բայց որոշել է` ճանապարհները բացվելու դեպքում արտագնա աշխատանքի կմեկնի: Նաիրին ասում է՝ առանց խոպան մեկնելու գյուղի մեծ մասը չի կարողանում ապրել: Հարազատների օրինակն է բերում. «Անցած տարի փակ էր, ախպերս մնացել էր այստեղ, սաղ ախպերներս, լիքը մարդկանց կարամ ասեմ, որ վնաս են կրել: Գնացեք բանկերը հաշվեք, քանի հազար, միլիոնավոր մա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր