Դեպի վեր

Ռուսական կողմը չի հասկանում՝ ինչպես Միհրան Պողոսյանը հանգիստ Հայաստանից դուրս եկավ և հայտնվեց Մոսկվայում

1in.am08/20/2019, 1:18

Ռուսական կողմը չի հասկանում՝ ինչպես Միհրան Պողոսյանը հանգիստ Հայաստանից դուրս եկավ և հայտնվեց Մոսկվայում

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը (Ռուսաստան, Մոսկվա):

Պարոն Կարախանյան, օրերս պարզ դարձավ, որ ՌԴ-ն մերժեց Միհրան Պողոսյանին արտահանձնելու ՀՀ դատախազության միջնորդությունը։  Սա իրավակա՞ն, թե՞ քաղաքական պատասխան էր։ Նշում են, որ սա ապտակ էր՝ ուղղված ՀՀ իշխանություններին։

– Իրականում սա նորմալ և ոչ նորմալ իրավիճակում քաղաքական-իրավական ակտ էր, համալիր իրավիճակի արտացոլում էր։ Բայց սա վերջնական ակտ չի։ Շատերը այս քայլը կապում են նաև Պատրուշևի՝ Հայաստան այցի հետ, բայց ես հստակ կարող եմ ասել, որ ստեղծված իրավիճակում կան թե՛ իրավական, թե՛ քաղաքական բաղադրիչներ։ Սա ժամանակավոր, ոչ վերջնական ռեակցիա էր Ռուսաստանի դատախազության կողմից։ ՌԴ դատախազությունը և իրավական մարմինները վերջնականապես չեն կարողանում հասկանալ՝ սա իրավակա՞ն, թե՞ քաղաքական ենթատեքստ ունի, և ընդունում են որպես քաղաքական և իրավական իրավիճակ։ Այստեղ խնդիրն այն է, որ, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները չեն կարողանում այդ աշխատանքները կարգավորել, հստակեցնել ռուսական իրավապահ մարմինների և իշխանական կառույցների հետ։ Չկա այդ կապը։ Այդ կապը միայն այն չէ, որ ՀՀ վարչապետը տարբեր հանդիպումների ժամանակ հանդիպի կամ չհանդիպի ՌԴ նախագահի հետ։ Կարող են ջերմ ձեռքսեղմումներ ունենալ, բայց հարցն այն է, որ պետք է լինեն ահավոր մեծ, լուրջ, նույնիսկ փակ աշխատանքներ Հայաստանի և Ռուսաստանի իշխանական մարմինների միջև, այդ թվում նաև՝ իրավական։ Բոլոր երկրները գերտերությունների հետ աշխատում են այդ ձևերով, այդ մեթոդներով։ Այսինքն՝ պետք է տարվի շատ սև, քրտնաջան աշխատանք, և նույնիսկ ամեն ինչը չէ, որ կարելի է բարձրաձայնել, որովհետև կարող են լինել նաև անվտանգության հարցեր։ Այսօր ցավն այն է, որ ինչ էլ որ կար, դա էլ խզվեց, ու ոչ մի հստակ աշխատանք, ոչ մի համալիր սկզբունքներ այդ աշխատանքը տանելու համար չկան։ Տեղի են ունենում ինչ-որ խոսակցություններ, ինքնահաստատումներ և այլն։ ՌԴ իշխանությունները շատ հստակ հասկանում են այս ամենը և ուզում են հասկանալ, թե արդյոք համալիր աշխատանք իրականացվելո՞ւ է այդ ուղղությամբ, թե՞ ոչ, ստեղծվելո՞ւ են ինչ-որ աշխատանքային խմբեր, օղակներ, որոնք կհամակարգեն այդ աշխատանքը։ Պետք է հասկանան միմյանց դիրքորոշումները, պարզաբանեն մանրուքները, որովհետև երկրի ղեկավարների հանդիպումների ժամանակ նրանք չեն կարող քննարկել բոլոր մանրուքները, որոշել, թե՝ սրան բաց ենք թողնում, սրան բռնում ենք։ Դա լուրջ չէ։ Դրա համար պետք են աշխատանքային օղակներ, որոնք չեն ստեղծված առաջին հերթին Հայաստանի կողմից։ Այստեղ պարզ է, որ առաջին հերթին շահագրգռվածություն պետք է ունենա Հայաստանը։ Եթե այսպես շարունակվի, շատ վատ կլինի, այն դրական ֆոնը, որ կար Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև հեղափոխությունից հետո, պետք է պահպանվի ու զարգանա։ Դա պետք է հենվի գործնական, աշխատանքային հարաբերությունների վրա, իսկ դրանք կարող են լինել միայն տարբեր ոլորտներում աշխատանքային օղակներ ստեղծելու և քրտնաջան աշխատանքի արդյունքում։

Ինչ վերաբերում է կոնկրետ Միհրան Պողոսյանի հարցին, Ռուսաստանի դատախազությունն իր մեջ չի կարողանում հասկանալ, թե այդ գործում կա՞ քաղաքական բաղադրիչ, թե՞ չկա։ Այսքան ժամանակ կար, Հայաստանի իշխանությունները կարող էին հանգիստ գալ ու բացատրել, թե՝ ժողովուրդ ջան, այստեղ չկան քաղաքական հետապնդման մոտիվներ։ Միայն փաստաթղթեր ուղարկելը, կիսաքաղաքական կարծիքներ արտահայտելը շատ քիչ է։ Այդպես չի լինում, և դա շատ վատ միտում է, որովհետև դա կարող է նաև շարունակվել։ Այստեղ Միհրան Պողոսյանը կարևոր չէ. եթե չստեղծվի գործնական, կոնկրետ աշխատանք, այս միտումը կարող է շարունակվել։ Ու այստեղ խնդիրներ կարող են լինել ուժային կառույցների, տնտեսական, վարչական կառույցների և այլնի հետ կապված։ Այստեղ հարցերը տաշի-տուշիներով կամ ժպիտներով հնարավոր չէ լուծել։ Դրա ժամանակը արդեն վաղուց անցել է։

– Ձեր կարծիքով՝ այսպիսի եզրակացություն ստանալու մեղավորությունը ՀՀ իշխանությունների՞նն է, որ չեն եկել, չեն ներկայացրել իրավիճակը։

– Իհարկե, շփումներ եղել են, որոնց ես լավ տեղյակ եմ, բայց դա այն չէ, բավարար չէ։ Պե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր