Դեպի վեր

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է Հայաստանի Անձավագիտական կենտրոնի 35-ամյակին նվիրված գիտաժողով

armenpress.am09/11/2019, 4:12

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է Հայաստանի Անձավագիտական կենտրոնի 35-ամյակին նվիրված գիտաժողով

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 11-ին մեկնարկել է «Քարանձավները որպես բնական և մշակույթային հուշարձաններ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Անձավագիտական կենտրոնի 35-ամյակին։ Գիտաժողովը կտևի մինչև սեպտեմբերի 13-ը։ Գիտաժողովի սեկցիոն աշխատանքները տեղի կունենան Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ)։

«Քարանձավները որպես բնական և մշակույթային հուշարձաններ» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցում են ավելի քան 100 անվանի գիտնականներ՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Գերմանիայի Դաշնությունից, Իտալիաից, Իսրաելից Միացյալ Թագավորությունից, Ճապոնիայից, Հայաստանից և այլ երկրներից։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը, զեկուցումներով հանդես կգան մեծ թվով երիտասարդ գիտնականներ։

«Քարանձնավները, որպես բնական զանազան գործոնների ազդեծությամբ ձևավորված երկրաբանական միավորներ, որոշիչ դեր են ունեցել մարդկության պատմության մեջ։ Գործնականում, արդի պատկերացումների համաձայն, մարդկային հասարակության և քաղաքակրթական արժեհամակարգի բաղկացուցիչների մի մասի ծագումը կապվում է հենց քարանձավների հետ։ Հայկական լեռնաշխարհը և Հայաստանի Հանրապետությունը բավականին հարուստ են քարանձավներով և դատարկություններով, որոնց ուսումնասիրությունը և գիտական արժևորումը սկսվել է դեռևս 19-րդ դարի կեսերից։ Դրանում իրենց մեծ ներդրումն են ունեցել ինչպես եվրոպական և խորհրդային գիտնականները, այնպես էլ Հայաստանի անձավագիտական կենտրոնի անդամներն ու աշխատակիցները, որոնք ոչ միայն իրականացրել են մեր երկրի տարածքի «քարանձավային աշխարհի» գաղտնիքների բացահայտումը, այլև դրանք ենթարկել են մանրամասն ուսումնասիրության և հանրահռչակման՝ դարձնելով համաշխարհային անձեռագիտական ժառանգության մի մասը»,- ասված էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձում, որը գիտաժողովին ներկայացրեց փոխնախարար Նարինե Խաչատուրյանը՝ շնորհավորելով Հայաստանի Անձավագիտական կենտրոնի 35-ամյակը։

Միջազգային գիտական արշավախմբերը Հայաստանի Հանրապետության և պատմական Հայաստանի տարածքների քարանձավներում կատարել են հայտնագործություններ, որոնց արդյունքները հաստատագրվել են Nature և Sience պարբերականներում ՝ հեղաշրջելով մարդու ծագման, քաղաքակրթության հնագույն օջախների, աշխարհագրության վերաբերյալ մինչ այժմ եղած գիտական պատկերացումները։

«Հայաստանի քարանձավները, որպես երկրաբանական և մշակույթային միջավայրի ուսումնասիրության ինքնատիպ օբյեկտներ, մշտապես գրավել են օտարերկրյա անձավա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր