Դեպի վեր

Բագրավան գյուղի մատուռից անհետացել է 130 և ավել տարվա վաղեմության «Նարեկ»-ը

armtimes.com03/20/2023, 10:24

Բագրավան գյուղի մատուռից անհետացել է 130 և ավել տարվա վաղեմության «Նարեկ»-ը

Շիրակի մարզի Բագրավան գյուղի մատուռից անհետացել է 130 և ավել տարվա հնության սուրբ գիրքը` «Նարեկը»։ Վարոսյանների ընտանիքին պատկանող Սուրբ Գևորգ մատուռից գիրքը գողացել են հավանաբար վերջին 3-4 օրերի ընթացքում։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Վահագն Վարոսյանն ասաց՝ 3 օր առաջ մտել է մատուռ, տեսել է, որ գիրքը չկա։ Ավելի վաղ, սակայն, երբ իրենց հարազատները ելումուտ են արել, տեսել են, որ «Նարեկի»-ի մոտ անգամ խաչհամբույր են թողել։ «Ես որ մտա, տեսա կտորը, որով միշտ խնամքով փաթաթված էր գիրքը, գետնին էր ընկած, դե մեր մատուռի դուռը միշտ բաց է, հազարավոր մարդիկ են մտել, դուրս եկել։ Ես չգիտեմ, էս ինչ է»,-ասաց Վահագնը։

Պապիկյաններն ու Խաչատրյաններ են Վահագնի նախապապերը, որոնք Ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանից փախել ու միայն այդ սուրբ գիրքն են կարողացել վերցնել իրենց հետ, փրկել, հասցնել սերունդներին։ Տեղի ունեցածի մասին Վահագն Վարոսյանը ոստիկանություն չի դիմել։ Միտք էլ չունի։ Մեզ հետ զրույցում ասաց` իմաստ չունի, միևնույն է՝ ոչ օգնելու են, ոչ բացահայտելու։

«Ես ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր