Դեպի վեր

Պարզվել են «Հայապակի» ընկերության գույքը առերևույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու հանգամանքները

azatutyun.am11/8/2019, 3:24

Պարզվել են «Հայապակի» ընկերության գույքը առերևույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու հանգամանքները

Գլխավոր դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք
բերվել «Հայապակի» ՓԲ ընկերության օտարման, սնանկության գործընթացը հանցավոր սխեմաների և մեքենայությունների միջոցով իրականացնելու,
խաբեությամբ ընկերության գույքը հափշտակելու վերաբերյալ:

«Հայապակի» ընկերության գույքը խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակելու, սնանկության ընթացքում անօրինական գործողություններ կատարելու, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելուն օժանդակելու, կեղծ փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Դատախազության կողմից քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննութուն կատարելու հանձնարարությամբ:

Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված հսկայածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ կառավարության 2001 թվականի փետրվարի 7-ի թիվ 90 որոշմամբ 717 մլն դրամ արժողությամբ կանոնադրական կապիտալ ունեցող «Հայապակի» ՓԲԸ-ի՝ մոտ 574 մլն դրամ արժողությամբ 80 տոկոս պետական սեփականության բաժնետոմսերն ուղղակի վաճառքով, ընդամենը 145մլն դրամով, օտարվել են Ն.Ա.-ին՝ 3 տարվա ընթացքում 250 մլն դրամի ներդրումներ կատարելու և որպես սոցիալական երաշխիք՝ 700 աշխատատեղ ապահովելու պարտադիր պայմանով:

Սակայն Ն. Ա.-ն, ընկերության գույքին առերևույթ խաբեությամբ տիրանալու նախնական դիտավորությամբ, չի կատարել պայմանագրային
պարտավորությունները: Ավելին՝ իր կողմից նշանակված տնօրենի միջոցով «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ի վերածված ընկերությունը կառավարվել է
անարդյունավետ, դիտավորյալ չեն կատարվել հարկային և այլ պարտավորությունները, ինչի հետևանքով դատարանի թվականի դեկտեմբերի 29-ի վճռով ընկերությունը սնանկ է ճանաչվել:

Ապա դատարանի կողմից նշանակված սնանկության գործով կառավարիչը լուծարային
գործընթացում, առանց ընկերությունն առողջացնելուն ուղղված միջոցառումների
ձեռնարկման, անօրինական գործողություններով, ակնհայտ անշահավետ պայմանագիր կնքելո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր