Դեպի վեր

Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար

armenpress.am01/16/2021, 6:54

Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, Թուրքիայից բացի, Պակիստանը նույնպես բացահայտ սատարում էր Ադրբեջանին։ Երեք պետության շահերը համընկնում են աշխարհաքաղաքական եւ էներգետիկ ոլորտում, ինչը ներկայացվում է իսլամադավան լինելու, այսինքն՝ կրոնական փաթեթավորմամբ։ Ադրբեջանը, Պակիստանը եւ Թուրքիան մշտապես աջակցում են միմյանց նաեւ միջազգային ֆորումների ժամանակ՝ կապված Քաշմիրի, Կիպրոսի եւ Արցախի հիմնախնդիրների հետ: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանի շահերից չեն կարող բխել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի ձեռնարկած քայլերը՝ առավել խորացնելու եռակողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական եւ մի շարք այլ ոլորտներում։

Հունվարի 13-ին Պակիստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ երեք երկրի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի շրջանակներում ստորագրվեց Իսլամաբադի հռչակագիրը։ Դրանով ամրագրվեցին այն հիմնական ուղղություններն ու ոլորտները, որոնք առանցքային են լինելու Պակիստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի փոխհարաբերությունների զարգացման հարցում, ինչպես, օրինակ, տրանսպորտի, առեւտրի, էներգետիկայի, կապի, կրթության, զբոսաշրջության, տեղեկատվական, հաղորդակցման տեխնոլոգիաների եւ այլն։ Հռչակագրում շոշափվում են նաեւ Ջամուի եւ Քաշմիրի խնդիրները, Կիպրոսի հարցը, Էգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրական ծովում առկա լարվածությունը, ինչպես նաեւ Արցախի հարցը: Այդ ձեւաչափով երեք երկրի արտաքին գերատեսչությունների ղեկավարները երկրորդ անգամ էին հանդիպում։ Առաջինը կայացել էր 2017 թ. նոյեմբերին Բաքվում։

Պակիստանը Թուրքիայից հետո երկրորդ երկիրն էր, որը 1991 թ. դեկտեմբերի 12-ին ճանաչեց Ադրբեջանի անկախությունը։ Միեւնույն ժամանակ Պակիստանը միակ երկիրն է, որն առայսօր չի ճանաչում Հայաստանը՝ իր համերաշխությունը ցույց տալով Բաքվին: Նկատենք, որ Հայաստանն էլ 2016-ին արգելափակեց Իսլամաբադի փորձը՝ դիտորդ դառնալու ՀԱՊԿ կազմակերպությանը։ Մի քանի անգամ Իսլամաբադը դիմել է նաեւ ԵԱՏՄ ղեկավարությանը՝ ազատ տնտեսական գոտի ձեւավորելու մասին համաձայնագիր ստորագրելու առաջարկությամբ, սակայն ԵԱՏՄ-ի հետ Պակիստանի տնտեսական երկխոսությունը սահմանափակվում է Հայաստանի բացասական դիրքորոշմամբ։ Սա արձագանքն է Հայաստանի նկատմամբ Պակիստանի թշնամական վերաբերմունքի։

Թուրքիայի եւ Պակիստանի միջեւ փոխվստահության մթնոլորտը խորացել է հատկապես Էրդողանի իշխանության շրջանում։ Վերջին տարիներին կողմերը մեծացրել են համագործակցությունը պաշտպանական եւ անվտանգության ոլորտում: 2018-ի հուլիսին Պակիստանի ռազմածովային ուժերը պայմանագիր կնքեցին Թուրքիայի պետական պաշտպանական ընկերության («ASFAT») հետ՝ չորս MILGEM դասի ռազմական նավեր ձեռք բերելու համար, իսկ Անկարան էլ Պակիստանից գնել է 52 «Mashahk» ռազմաուսումնական ինքնաթիռներ: Իսլամաբադը ձգտում է ամրապնդել ռազմական կապերը նաեւ Բաքվի հետ: Այս ամսվա սկզբին հանդիպել էին Ադրբեջանի եւ Պակիստանի օդային ոլորտի ղեկավարները՝ քննարկելու օդաչուների համատեղ վարժանքներն ու զորավարժությունները:

Թուրքիան Ադրբեջանի եւ Պակիստանի հետ եռակողմ դաշինքի ամրապնդմամբ ինչ-որ չափով փորձում է հակակշիռ ստեղծել Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս-Ֆրանսիա հակաթուրքական դաշինքին։ Նման զարգացումների ֆոնին Հայաստանի համար հրամայական է դառնում օր առաջ բանակցություններ սկսել այդ դաշինքում ներկայացված լինելու համար, առավել եւս, որ մ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր