Դեպի վեր

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են 24-ամյա վարորդի տրակտորն ու 35-ամյա վարորդի Opel-ը. տրակտորը մոտ 10 մետրից գլորվել է Դեբեդ գետը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com04/15/2019, 7:30

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են 24-ամյա վարորդի տրակտորն ու 35-ամյա վարորդի Opel-ը. տրակտորը մոտ 10 մետրից գլորվել է Դեբեդ գետը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Մ-6 միջպետական ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Չիտովը իր վարած GFB մակնիշի 2326 SU համարանիշի տրակտորով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Տավուշի մարզի Պտղավան համայնքի բնակիչ, 35-ամյա Գեորգի Արզումանովի վարած Opel մակնիշի 33 DU 360 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայնտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով տրակտորի վարորդ Ս. ՉԻտովը կորցրել է ղեկի կառավարումը և մոտ 10 մետրից գլորվելով՝ հայտնվել Դեբեդ գետում:

Opel-ի վարորդ Գ. Արզումանովը օգնություն է ցուցաբերել վարորդին, օգնել դուրս գալ գետից և բարձրանալ
ճանապարհահատված, որտեղից վերջինին մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն:

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR413425
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր