Դեպի վեր

«Նոր գիրք»-45/21.  Սեմիրջյան, Ռեմարկ, Շարմա

armenpress.am01/24/2022, 6:42

«Նոր գիրք»-45/21.  Սեմիրջյան, Ռեմարկ, Շարմա

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականի վերջին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Առաքել Սեմիրջյան, «Կապտահեր Կյորես. Ո՞ւր»

Այս գիրքը Հայաստանի պատմության վերջին 30 տարին է խորհրդային վերջին ու անկախության առաջին տարիների միջով։ Այդ իմաստով այն մարգարեական ցինիզմով գրված գիրք է, որի հերոսը էպոխաների ճամփաբաժնին կանգնած՝ արձանագրում է կործանման երկու դեմքերը։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն Էրիխ Մարիա Ռեմարկ, «Վերադարձ»

«Վերադարձը» Էրիխ Մարիա Ռեմարկի ոչ այնքան հայտնի գործերից է։ Այստեղ հեղինակը պատկերում է գերմանացի զինվորների՝ Առաջին աշխարհամարտից քաղաքացիական կյանք վերադարձը։

Ըստ որոշ աղբյուրների՝ այս վեպը «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի շարունակությունն է, որ նախ հատվածաբար լույս է տեսել բեռլինյան «Vossische» ամսագրում, այնուհետ՝ որպես գիրք «Propyläen» հրատարակչությունում։ Գիրքը լույս տեսնելուց հետո քննադատության տեղիք է տալիս, իսկ 1933թ. նացիոնալիստները հրապարակավ հրկիզում են «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հետ։

Էռնսթ Բիրքհոլցն ու իր զինընկերները պատրաստվում են Արևմտյան ճակատից բռնել տունդարձի ճանապարհը։ Նրանց հոգեթրթիռ սպասումնե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր