Դեպի վեր

500 եվրո կեղծ գումարից վճարել է մատուցած սննդի դիմաց և ՀՀ դրամ վերցնելով հեռացել է

panorama.am02/14/2020, 2:30

500 եվրո կեղծ գումարից վճարել է մատուցած սննդի դիմաց և ՀՀ դրամ վերցնելով հեռացել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հուլիսի 20-ին՝ տարբեր ժամերի, Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, կեղծ փողեր իրացնելու նպատակով, Սևանի թերակղզու տարածքում գտնվող ռեստորանային համալիրում Գավառ քաղաքի 44-ամյա բնակչի օժանդակությամբ, ինչպես նաև՝ Դիլիջանում գտնվող ռեստորանային համալիրում՝ միայնակ, հայտնել է, որ դրամ չունի վճարելու համար: Այնուհետև փոխանակելու միջոցով մենեջերներին իրացրել է իր մոտ եղած 500 եվրո անվանական արժեքով 1-ական կեղծ փող, որի դիմաց վերջիններս իրենց անձնական գումարից վճարել են 250 000-ական ՀՀ դրամ գումար, իսկ 26-ամյա երիտասարդը նշված գումարից վճարել է մատուցած սննդի դիմաց և հեռացել:

Բացի այդ, Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, 500 Եվրո անվանական արժեքով կեղծ փող իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով 44-ամյա տղամարդու հետ, 2019թ. հուլիսին Գավառ քաղաքի բնակչուհու միջոցով Երևան քաղաքի ոսկու շուկաներից մեկում գնել է 13.9գ քաշով ոսկյա զարդ՝ կրկին վճարելով կեղծ թղթադրամով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 26-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ (կեղծ փողեր կամ արժեթղ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD477.5479.5
EUR517522.5
RUR7.317.44
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր