Դեպի վեր

Մի ուրվական է շրջում Ադրբեջանում...

armenpress.am08/23/2019, 10:06

Մի ուրվական է շրջում Ադրբեջանում...

Մի ուրվական է շրջում Ադրբեջանում... Եվ դա ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավում նոր վերադասավորումների ուրվականն է, իր կատակերգական նախաբանով հանդերձ: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը «մասնագիտացել» է սեփական վերահսկողության տակ գտնվող տարածքների «ազատագրմամբ»: Ավելի ճշգրիտ` այդ խեղկատակությանը սկիզբ է դրվել 2016թ.-ի ապրիլյան պատերազմից հետո, երբ սեփական զինուժի հսկայական կորուստներն ու ձախողումները թաքցնելու նպատակով Ադրբեջանի ղեկավարությունը հանկարծ «հիշեց», որ «ազատագրել» է 1994թ.-ից ժամանակավորապես իր իսկ վերահսկողության տակ գտնվող Չոջուկ Մարջանլին: Ադրբեջանական հասարակության որոշ մասը հավատաց այդ ստին, իսկ որոշ մասն էլ ձևացրեց, իբր, հավատում է դրան: Այնուհետև, ինչպես ասում են` ախորժակն ուտելուց է բացվում: Սեփական ժողովրդին, ինչպես նաև միջազգային հանրությանը փորձ արվեց 2017թ.-ին ներկայացվել «Զահրա շոու» թրիլլերը, ինչի շնորհանդեսը հայկական կողմի ներկայացրած հիմնավոր փաստերի շնորհիվ ձախողվեց: Դրանից հետո «Հասանով & Դարգյախլի Pictures» կինոստուդիան կրկին ձեռնամուխ եղավ մարտաֆիլմերի արտադրությանը, ինչի վառ ապացույցն էր 2018թ.-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում «Գյուննուտի փառահեղ օպերացիան», երբ կրկին «ազատագրվեցին» ժամանակավորապես բռնազավթված Նախիջևանի տարածքները: «Խեղկատակություն - 2019» կինոփառատոնն անցկացվում է ՀՀ Տավուշի մարզին սահմանակից, Հարավային Կովկասի ապօրինի ռազմաքաղաքական միավորում հանդիսացող Ադրբեջանի ժամանակավոր բռնազավթման տակ գտնվող տարածքներում: Սակայն, ուշագրավ է, որ այս անգամ մարտաֆիլմի նկարահանմամբ զբաղվում է «Էլչին Գուլիև & Brothers» կինոստուդիան:

Եվ այսպես, օրերս Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, խորհրդարանի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հայտարարել էր, որ ԱՀ ՊՍԾ սահմանապահ զորքերի կողմից Ղազախի և Աղստաֆայի ուղղությամբ մարտական դիրքերի առաջ բերումը սկսված գործընթացի շարունակությունն է: Ս.Նովրուզովը չէր «մոռացել» նշել, որ հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում «ադրբեջանական» գյուղ կա, որը հրկիզված է և Ադրբեջանը պետք է պատրաստ լինի ազատագրելու «իր հողերը»: Շեշտել է, որ ԱՀ բանակի զարգացումն ակնհայտ է և այն լիովին համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: Խոսքերն ավելորդ են` անքննելի են մտքերը Ս.Նովրուզովի: Ինչևէ, Ս.Նովրուզովին հիշեցնենք, որ իր իսկ նշած ուղղությամբ 1990-ականներին հայկական կողմն ազատագրել է դեռևս խորհրդային տարիներին ապօրինի կերպով ի հայտ եկած 2 անկլավներ` Բարխուդարլու, Սուֆուլու և Յուխարի Ասկիպարա գյուղերով հանդերձ: Դե ի՞նչ, ջանաբ Նովրուզով, հաջորդ անգամ, ստելուց առաջ, փոքր ինչ վերհիշեք ոչ վաղ անցյալը և գոնե մեկ հպանցիկ հայացք գցեք քարտեզին:

Ս.Նովրուզովի հայտարարությունից բառացիորեն 1 օր անց կրկին հորիզոնում է հայտնվում իրեն ռազմական փորձագետ համարող, պահեստազորի գնդապետ Շաիր Ռամալդանովը: Մեկնաբանելով պաշտպանության նախարար Զ.Հասանովի` առաջնագիծ կատարած այցերը, նա հայտարարում է, որ եթե սպառվի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակը, ապա Ադրբեջանն իրավունք ունի և ի վիճակի է իրականացնել «հակաահաբեկչական գործողություններ»` «բռնազավթված տարածքներն ազատագրելու» համար: Ընդհանրապես, սույն ձախողակը սկսում է «փայլուն» մտքեր արտահայտել այն ժամանակ, երբ Զ.Հասանովը հայտնվում է ծանր կացության մեջ: Զ.Հասանովն իրականում հայտնվել է ծանր կացության մեջ, քանի որ էժանագին մարտաֆիլմեր նկարահանելու հեղինակային իրավունքը փաստացիորեն իրենից խլել են և նվիրել այն ՊՍԾ պետ Է.Գուլիևին: Եվ պատահական չէ, որ Ս.Նովրուզովը սկսում է գովաբանել ՊՍԾ սահմանապահ զորքերին, իսկ 1 օր անց, Շ.Ռամալդանովը սկսում է գովաբանել Զ.Հասանովին։ Իսկ թե ինչպես է Շ.Ռամալդանովը պատրաստվում «բռնազավթված տարածքներն ազատագրել», դա թողնում ենք 1990-ականներին նրա ձեռք բերած «հարուստ» փորձին: Հանուն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր