Դեպի վեր

Քաղաքագետ. Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն, իսկ Ադրբեջանը Realpolitik է իրականացնում

newsarmenia.am07/17/2018, 12:24

Քաղաքագետ. Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն, իսկ Ադրբեջանը Realpolitik է իրականացնում

«The Armenian Interest» կենտրոնի ղեկավար, «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրերի հոդվածագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանը խորհում է Հայաստանում արտաքին քաղաքականության ռազմավարության, ինչպես նաև միջազգային ասպարեզում Ադրբեջանի գործողությունների մասին։

Հայաստանում արտաքին քաղաքականության բացակայության մասին

Գալստյանի կարծիքով, այն, որ Հայաստանում չկա արտաքին քաղաքականություն, դա փաստ է, որը նույնիսկ քննարկման ենթակա չէ։

«Ազգային անվտանգության ռազմավարությունը չի թարմացվել ավելի քան տասը տարի, իսկ արտաքին քաղաքականության հայեցակարգի մասին ոչ ոք չի էլ մտածել։ Առանց ռազմավարական փաստաթղթերի և ընդհանուր ազգային տեսլականի մեր քաջարի քաղաքական գործիչներն ամբողջ աշխարհով գնում են «ինչ–որ մեկի հետ» «ինչ–որ բանի մասին» խոսելու, գեղեցիկ լուսանկարներ, թվիթեր, հեշթեգեր ունենան, ինչպես որ պետք է»,– նշում է Գալստյանը։

Նրա խոսքով, տղաներն իներցիայով վատնում են հարկատուների փողերն առանց ինչ–որ նպատակի և հստակ օրակարգի, քանի որ սովոր են դրան։ Բայց գոնե հետևողականությունը կարելի էր պահպանել։

«Պարոն վարչապետը մի առիթով ասել էր, թե ինքը չի ընտրվել ԼՂՀ ժողովրդի կողմից և լիազորված չէ նրա փոխարեն բանակցություններ վարել։ Ճիշտ դիրքորոշում է դա, թե ոչ` մեկ այլ հարց է, անձամբ ես կարծում եմ, որ ժամանակն է դադարեցնել երկու պետությունների հետ այս կրկեսը և վերջապես վերադառնալ «Միացում» ռազմավարությանը»,– նշում է Գալստյանը։

Ղարաբաղյան խնդրի շուրջ մշուշոտ դիրքորոշումը

Քաղաքագետը նաև հարցադրում է անում, թե ինչ անել ղարաբաղյան խնդրի շուրջ նրանից հետո, երբ պետության ղեկավարը հայտնել է իր դիրքորոշումն այս հարցով։

«Եվ ի՞նչ։ Պետք է պահել այդ գիծը`պարզ տրամաբանություն։ Այդ դեպքում բացատրեք ինձ, թե ի՞նչ է անում պարոն Մնացականյանը պարոն Մամեդյարովի կողքին։ Չէ՞ որ դուք արդեն լիազորված չեք խոսակցություններ և բանակցություններ վարել արցախյան խնդրի շուրջ»,– նշում է Գալստյանը։

Загружается новость ... "Право"
Հուլիսի 11–ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր