Դեպի վեր

92 թիմ և 40.000 դոլար մրցանակային ֆոնդ. մեկնարկել է Sevan Startup Summit-ը

168.am07/27/2017, 2:35

92 թիմ և 40.000 դոլար մրցանակային ֆոնդ. մեկնարկել է Sevan Startup Summit-ը

Սևանում մեկնարկել է Sevan Startup Summit վրանային բիզնես-ֆորումը: Իր ձևաչափով Sevan Startup Summit-ը եզակի է տարածաշրջանում, քանի որ ստարտափների համար նախատեսված առաջին ոչ ֆորմալ միջոցառումն է: Բացի այդ, Sevan Startup Summit-ն իր ձևաչափով առաջինն է աշխարհում:

Բիզնես մակարդակում գտնվող ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարը վենչուրային ընկերությունների ներկայացուցիչներին և բիզնես-հրեշտակներին՝ տարածաշրջանում առաջին անգամ անցկացվող Camp Fire Pitch-ի ժամանակ;

Campathon-ի ընթացքում թիմերը կներկայացնեն իրենց ծրագրային լուծումները՝ հնարավորություն ունենալով շահել գրանտներ:

Սաղմնային փուլում գտնվող ստարտափները հնարավորություն կունենան մասնակցել երկու պայքարի՝ Idea Battle և Big Battle:

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է $40.000, որը կբաշխվի 15 թիմերի միջև։ Սպասվում է նաև մոտ $200.000-ի ներդրումներ հրավիրված ներդրողների կողմից։

«Սևան Ստարտափ Սամմիթ 2017» նախագծի ղեկավար Վահագն Ռափյանը նշել է, որ ճամբարին դիմողների թիվը հասնում է մոտ 3000-ի, որը բավականին պարտավորեցնող թիվ է։

«Ընտրություն կայացնելը շատ բարդ էր և այդ իսկ պատճառով, չնայած նախօրոք հայտարարված 70 ստարտափներին, սամմիթի հրավեր ստացել են ավելի շատ թիմեր»:

Ըստ Sevan Startup Summit պաշտոնական կայքի տվյալների՝ վրանային ճամբարին մասնակցում է տարբեր ոլորտներ ներկայացնող 92 թիմ:

Սա արդեն երկրորդ բիզնես-ֆորումն է Հայաստանում: Այս տարվա սամմիթի նշանաբանն է՝  «Connect», «Learn», «Win» և «Have Fun»:  Սամմիթի կարևոր միջոցառումներից մեկը «Camp Fire Pitch»-ն է, որը համապատասխանում է «Connect» կարգախոսին։ Միջոցառումը նման է «Shark Tank» ֆորմատի հաղորդումներին, որտեղ ստարտափները ներկայացնում են իրենց «pitch»-երը ներդրողներին։

Բիզնես-ֆորումի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր