Դեպի վեր

Ինչպե՞ս անցավ newmag-ի հրատարակած «100 մոնոլոգ» գրքի շնորհանդեսը

newmag.am04/18/2019, 1:12

Ինչպե՞ս անցավ newmag-ի հրատարակած «100 մոնոլոգ» գրքի շնորհանդեսը

Newmag հրատարակչական ընկերությունը ներկայացնում է «100 մոնոլոգ. անսովոր գիրք` արտասովոր մարդկանցով» ժողովածուն: Հավաքված են newmag ամսագրում 2007-17 թթ. հրապարակված մոնոլոգները: Ստեղծագործական թիմը 170 մարդկանց մոնոլոգներից առանձնացրել է 100 ամենահետաքրքիրները:

Շնորհանդեսի մեկնարկը տրվեց  «100 մոնոլոգ» գրքի գովազդային հոլովակով: Ճիշտ այնպես, ինչպես գրքում է. շնորհանդեսը շարունակվեց մոնոլոգների ընթերցմամբ: newmag ընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը, որը վարում էր շնորհանդեսը, ընթերցեց հայ դերասան, վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանի մոնոլոգը և նրան հրավիրեց բեմ: Մուրադ Ջանիբեկյանը կարդաց Ազատ Գասպարյանի, Կարեն Ջանիբեկյանի, Վանուշ Խանամիրյանի և Օհան Դուրյանի մոնոլոգներից հատվածներ՝ սիրո, ատելության և միայնության մասին:

Մոնոլոգային ընթերցումներն ընդմիջվում էին newmag-ի ստեղծագործական թիմի ելույթներով: Newmag-ի 100 մոնոլոգները մի քանի սերնդի հետաքրքիր ներկայացուցիչների փսիխոգենեզի ցուցիչներ են, որոնք ուղեկցվում են սև-սպիտակ լուսանկարներով: Այդ ֆոտոները զերծ են գունային խաբկանքից և հերոսներին պատկերում են իրենց բնական հոգեվիճակում: Լուսանկարներն արվել են ըստ անհատների խոստովանության տարեթվերի և այս գրքում չեն փոխարինվել նորերով:

Ռուբեն Մարտիրոսյան | newmag ամսագրի լուսանկարիչ

Մոնոլոգների տեքստերը կազմելուն օգնել են երիտասարդ և շնորհալի լրագրողներ, հերոսներին լուսանկարել են բարձրակարգ և ինքնատիպ լուսանկարիչներ:

«Նպատակը մեկն է. մեր ժամանակների հերոսներին պատկերել՝ պահպանելով իրենց ապրած օրերի դիմագիծը, ոչ հեռավոր անցյալին բնորոշ խոհերն ու հասարակական այն դերը, որը նրանք ստանձնել էին newmag-ի համարներում հայտնվելու շրջանում: Ահա ինչու յուրաքանչյուր մոնոլոգի վերջում կա newmag-ի համարը, ամիսը, տարեթիվը», – ասում է newmag ընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը:

Գրքի շապիկի հեղինակը newmag ամսագրի նախկին գլխավոր դիզայներ Սոֆի Մարգարյանն է, ընդհանուր ձևավորման պատասխանատուն՝ ընկերության արտ տնօրեն Էդիկ Պողոսյանը։

«Ավելի քան երկու ամիս newmag ընկերության ստեղծագործական թիմը քննարկում էր, թե ինչպիսին պետք է լինի գրքի շապիկը: Ստեղծագործական թիմը հասկանում էր, որ սա newmag -ի հեղինակած առաջին գիրքն է և պետք է արտացոլի հավաքական խոստովանության ոգին», – ասում է Էդիկ Պողոսյանը:

Էդիկ Պողոսյան | newmag ընկերության արտ տնօրեն

Շնորհանդեսն ընդմիջվում էր Լիլիթ Պիպոյանի, Արմինե Հայրապետյանի երգերով ու դաշնակահար Կարեն Անանյանի նվագակցությամբ:

Մենախոսությունները շարունակվեցին դերասան Արթուր Կարապետյանի կատարմամբ: Նա հատվածներ կարդաց Սոս Սարգսյանի, Ժիրայր Ավետիսյանի, Ալբերտ Յավուրյանի և Էդվարդ Միրզոյանի մոնոլոգներից: Տարիներ առաջ նրանք newmag-ին պատմել էին հայ կինոյի հոգսերի, երեկվա դրախտի ու այսօրվա թատրոնի մասին:

Արթուր Կարապետյան | Դերասան

Բեմ բարձրացավ նաև «100 մոնոլոգ» գրքի հրատարակմանը աջակցած Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը: Հենց այս բանկի շնորհիվ գիրքը կարելի է գրախանութներում ձեռք բերել ցածր գնով:

«Այսօրվա մեր իրականության, մեր երկրի մեծագույն մարդկանց մտորումները, խորհերն են այս գրքում արտացոլվել: Բազում տարիների աշխատանք է: Այս գրքում արտացոլված մտքերը պետք է կարողանանք փոխանցել մեր սերունդներին», – ասում է Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:

Արտակ Անանյան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390.5396.5
EUR418430
RUR4.194.39
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր