Դեպի վեր

Դատախազությունը ՀՊՄՀ-ի հիմնադրամում առերևույթ չարաշահումների մասին է հայտնում. քրգործ է հարուցվել

azatutyun.am03/26/2020, 11:36

Դատախազությունը ՀՊՄՀ-ի հիմնադրամում առերևույթ չարաշահումների մասին է հայտնում. քրգործ է հարուցվել

«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ արձանագրվել են մի շարք խախտումներ ապրանքների և ծառայությունների գնման, հարկային պարտավորությունների չկատարման, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման գործընթացում, հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:

ՊՎԾ-ի ուսումնասիրության համաձայն՝ 2016թ. հունիսին հիմնադրամը հիմնադրել է «Դպրոց» ՍՊԸ-ն, որը պետական սեփականություն հանդիսացող և Հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված տարածքներում իրականացրել է հանրային սննդի գործունեություն:

Պարզվել է, որ հիմնադրամի ռեկտորի որդին 2019թ. օգոստոս ամսից նշված տարածքները (բուֆետներն իրենց ամբողջ գույքով) ամսական 3,5մլն դրամով վարձակալության է հանձնել մի քաղաքացու և կանխիկ ստացել գումարները: Իսկ իրական գործարքը քողարկելու նպատակով նրա ընկերոջ և այդ քաղաքացու միջև կնքվել է 35մլն դրամի չափով փոխառության կեղծ պայմանագիր:

Փաստորեն, համալսարանի պատասխանատու անձինք թույլ են տվել հիմնադրամի գույքի օգտագործումը ի շահ հիմնադրամի կառավարչի որդու: Արդյունքում վերջինս հիմնադրամին հանձնված, պետական սեփականություն հանդիսացող տարածքները հանձնել է վարձակալության, կանխիկ ստացել առանձնապես խոշոր չափերի գումարներ՝ հիմնադրամի համար առաջացնելով ծանր հետևանքներ:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը), 214-րդ հոդվածի 2-րդ մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր