Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, նա հանցավոր մտադրությունը իրականացնելու նպատակով համացանցով տարածել է իր ծրագիրը և հավաքագրել մի շարք քաղաքացիների: Վերջիններիս աշխատանքով ապահովելու և անվճար բնակարան տրամադրելու կեղծ խոստում տալով, պահանջել է 2018 թվականի հոկտեմբերից կատարել ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների գրանցում:
Այդ նպատակով Երևանի մի քանի փողոցներում վարձակալելով գրասենյակներ՝ կատարել են տասնյակ հազարավոր քաղաքացիների գրանցում և դիմումի լրացման համար գանձել 50-ական, իսկ հետագայում ստեղծվելիք կոոպերատիվի համար՝ ևս 1000-ական դրամ գումարներ: Նման եղանակով քաղաքացիներից գումարներ գանձելուց և սեփական հայեցողությամբ, առանց պատշաճ հիմնավորումների օգտագործելուց հետո Մհեր Դերձյանը 2018 թվականի նոյեմբերի 6-ին հիմնել է «Մի կտուրի տակ» սպառողական կոոպերատիվը և ընտրվել նախագահ:
Առաջնահերթ կարգով տներ տրամադրելու կեղծ պատրվակով նա հորդորել է կոոպերատիվի անդամներին կոոպերատիվի բանկային հաշվեհամարին կատարել կանխավճարներ, խոստանալով բնակարանների առաջին խմբաքանակը կառուցել և տրամադրել 2018-ի դեկտեմբերին, ինչը չկատարելուց հետո խոստացել է կառուցել և հանձնել 2019-ի մարտին:
Արդյունքում՝ քաղաքացիների կանխավճարներով «Մի կտուրի տակ» սպառողական կոոպերատիվի հաշվեհամարին է փոխանցվել ավելի քան 8.000.000 դրամ:
Դերձյանը հաշվեհամարին մուտքագրված գումարի մի մասով, բնակելի թաղամաս կառուցելու նպատակով, Զովունիում ձեռք է բերել գյուղատնտեսական նշանակության հողատարածք, ինչի նպատակային նշանակությունը չի փոխել և շինարարություն չի կատարել: Հաշվեհամարին մնացած ավելի...