Դեպի վեր

Վարչապետը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ

panorama.am04/19/2019, 5:48

Վարչապետը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Վարչապետը շնորհավորել է Հանրային խորհրդի ձևավորման կապակցությամբ և ընդգծել, որ այն արդի ժամանակաշրջանում կարող է կարևոր դերակատարում ստանձնել: «Ընդհանրապես, մեր երկիրն իր առջև շատ կարևոր և լուրջ օրակարգ, մարտահրավերներ ունի և համոզված եմ, որ բոլոր խնդիրների լուծումները կան, գոյություն ունեն մեր հավաքական մտքում: Եթե պատկերավոր նկարագրելու լինեմ լուծումների այդ երկար շղթան, կարծում եմ, որ մեր երկրում կան մարդիկ, որոնց մտքերում կան այդ լուծումներից ինչ որ օղակներ: Այս առումով, հանրային քննարկումները կարևոր են այդ օղակները դուրս բերելու և իրար միացնելու համար, հետևաբար, կարծում եմ, որ իսկապես այն աշխատանքն ու խնդիրները, որոնք մեր առաջ դրված են, առաջին հերթին մտավոր ոլորտի հարցեր, խնդիրներ են և դրանք պահանջում են ինտելեկտուալ լուծումներ: Չեմ ասում նախ և առաջ պահանջում են ինտելեկտուալ լուծումներ, որովհետև համոզված եմ, ինչպես բազմիցս ասել եմ, որևէ խնդրի գործնական լուծում ունենալու համար մենք պետք է այն մոդելավորված ունենանք նախ մեր մտքում և հետագայում կարողանանք դա գործնականում իրականացնել, որը նույնպես ինտելեկտուալ աշխատանք է: Այսօրվա կառավարության ամենակարևոր առանձնահատկությունը հենց դա է, մենք օգտակար ենք համարում բոլոր քննարկումները, քննադատությունները, դիտարկումները, առաջարկները, որովհետև գտնում ենք, որ դա մի գործիք և գործոն է, որն առաջին հերթին խթանում է միտքը, իսկ այն ամենը, ինչ խթանում է միտքը՝ միանշանակ օգտակար է մեզ համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով, Հանրային խորհուրդն ունի կարևոր դերակատարում՝ հաշվի առնելով օրենքով նրան վերապահված իրավունքներն ու գործառույթները, մասնավորապես, քաղաքականության մշակման և իրականացման գործում, հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելու, պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելու առումով, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության զարգացման քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ կառավարությանն առաջարկություններ ներկայացնելը, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը, հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը, սոցիալական գործընկերների, արհմիությունների, գործատուների, կառավարության միջև սոցիալական երկխոսությանն աջակցելը: «Այս կետը երրորդ հանրապետությունում, ցավոք, երբեք չի եղել և բոլորս հասկանում ենք, թե ինչքան կարևոր գործառույթի մասին է խոսքը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով նաև ՀԽ-ի կողմից ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Հայաստանի և Սփյուռքի հայության ջանքերի համախմբմանն իր գործառույթների շրջանակն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր