Դեպի վեր

Վիտալի Բալասանյանը հերոսից հայտնվել է այլ կարգավիճակում, որտեղ կորցրել է իրեն

1in.am10/17/2019, 5:00

Վիտալի Բալասանյանը հերոսից հայտնվել է այլ կարգավիճակում, որտեղ կորցրել է իրեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

– Պարո՛ն Սարգսյան, երեկ և այսօր ամենաթեժ քննարկվող թեման Վիտալի Բալասանյանի ասուլիսն է, ի՞նչ կարևորություն եք տալիս այդ ասուլիում հնչած հայտարարություններին:

– Անկեղծ ասած, չեմ դիտել, նախկին ասուլիսներն եմ նայել, չեմ ուզում մեկնաբանել, կարծում եմ՝ ես վաստակել եմ այն իրավունքը, որ իմ տեսակետներն ասեմ և այլոց տեսակետները չմեկնաբանեմ: Ընդհանուր տեսակետներ է ասում երկրի ապագայի, մոտեցումների առումով, որոնց վերաբերյալ հանրությունն իր հետևություններն է անում, չեմ կարծում, որ իմ տեսակետն ասելու կարիք կա:

– Ի՞նչ եք կարծում, կա՞ այնպիսի ինֆորմացիա, որին տիրապետում է միայն Բալասանյանը կամ շատ քիչ թվով մարդիկ, որոնց վրա էլ ինքը հենվում է, թեև այդ մասին չի բարձրաձայնում:

– Բացառում եմ, որ նման կարգի ինֆորմացիա լինի, որին այդքան մոտիկից տիրապետի միայն Բալասանյանը: Ես հասկանում եմ նրան, նա պատերազմով անցած հերոսական մարդ է, և հեղափոխությունից հետո որոշակի ժամանակ անց նրա կյանքում ամեն ինչ փոխվել է, նա հերոսի կարգավիճակից հայտնվել է մեկ այլ կարգավիճակի մեջ, որտեղ կասկածներ կան, ու ինքն իրեն կորցրել է այդ կարգավիճակում, առավել ևս այս ընտրություններին ընդառաջ շատ բաներ, որոնք նա նշում է, հանրային ընկալման մեջ կան և շատ բաներ էլ չափազանցնում է, բայց սրանք թեմաներ են, որոնք պետք է դիտարկվեն Արցախում կայանալիք ընտրական ցիկլի շրջանակում և ոչ ավելի:

– Այսինքն՝ այս ամենը նախընտրական խաղադրույք է և ոչ ավելի՞ն, և այդ դեպքում չպե՞տք է լուրջ վերաբերվել:

– Գիտեք, հեղափոխությունից հետո պատերազմով անցած, արցախյան ազատամարտին մասնակցած կամ այլ հեղինակություն ունեցող զինվորականների հանդեպ պետության կողմից որոշակի վերաբերմունք փոխվեց, ինչը դրական է թե բացասական՝ տարբեր մարդիկ տարբեր կերպ են գնահատում: Ես կարծում եմ, որ աշխարհի բոլոր երկրներն իրենց պատերազմական հերոսներին աշխատել են լավ պահել, և չկան երկրներ, որտեղ սեփական կյանքի գնով պետությանը պաշտպանած մարդիկ վատ ապրեն, լավ երկրներում օրենսդրական դաշտով են դա հատկացրել, որ այդ մարդիկ, ովքեր իրենց կյանքն են ռիսկի դրել, դրան համազոր էլ բարեկեցիկ կյանք ու ապրուստ ունենան, դա պարտադիր է, եթե պատերազմող երկիր ես: Մեր երկրում օրենսդրական դաշտով դա չի եղել, և այդ հերոսները, իմ ձևակերպմամբ, չեն անցել խաղաղության փորձությունը, և վերաբերմունքի որոշակի փոփոխությունից հետո, երբ որ իրենց սկսում են կասկածել, նրանք հայտնվում են մի վիճակում, որն իրենց համար անհասկանալի է: Դա, այսպես ասած, անձնական դժբախտություն է, և ես նաև այդ պատճառով չեմ ուզում մտնել այդ դաշտ, որովհետև կարծում եմ, որ, այո, այդ մարդկանց կարելի է դատել, եթե մեղք են գործել, բայց չի կարելի ոչնչացնել, որևէ արդարադատություն դա չի փոխհատուցելու ո՛չ Վիտալի Բալասանյանի, ո՛չ Մանվել Գրիգորյանի պարագայում, այն համակարգն է մեղավոր, որում այս մարդիկ ինչ-ինչ պայմաններում ստիպված են եղել քաղաքական գործունեություն ծավալել՝ դրական թե բացասական, և իրենց ընտանիքի բարեկեցությունը փորձել են ապահովել չգիտեմ ինչ ճանապարհներով, ինչը պետությունը պետական մակարդակով թույլ է տվել՝ աչքերը փակած, սկսած դատարաններից, Սահմանադրական դատարանից:

– Աչքերը փակել է անգամ յուրաքանչյուրի ախորժակի՞ վրա, ո՞վ, ինչպե՞ս:

– Աչքերը փակել է, ոչ մեկն այդ ժամանակ ձայն չի հանել, համարել է, որ այդպես էլ պիտի լիներ:

– Գոնե պետք էր ձայն հանել այն ժամանակ, երբ չափն անցնում էին:

– Իհարկե, պետք էր գոնե ձայ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր