Դեպի վեր

Անցումային արդարադատությունը Հայաստանում. միջազգային փորձագետ դոկտոր Նադիա Բերնազը խոսում է գործընթացների ու մարտահրավերների մասին

hetq.am10/11/2018, 11:12

Անցումային արդարադատությունը Հայաստանում. միջազգային փորձագետ դոկտոր Նադիա Բերնազը խոսում է գործընթացների ու մարտահրավերների մասին


Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ Երեւան) անցկացվեց Զորյան ինստիտուտի կողմից կազմակերպված Անցումային արդարադատության միջազգային սիմպոզիումը: Սամսոն Մարտիրոսյանը զրուցել է սիմպոզիումի խոսնակներից մեկի՝ Ուեգընիգըն համալսարանի իրավագիտության դոցենտ դոկտոր Նադիա Բերնազի հետ: Դոկտոր Բերնազն իր գործունեությունը սեւեռում է բիզնես սեկտորի եւ մարդու իրավունքների փոխազդեցության վրա՝ քննելով մեծ կորպորացիաների ազդեցությունը մարդու իրավունքների վրա, կոռուպցիայի եւ «սպիտակ օձիքավոր» հանցագործության դեպքերը:

Հ. - Դոկտոր Բերնազ, շնորհակալություն Հայաստան այցելելու եւ Ձեր ներկայացման համար: Դուք նշեցիք, որ անցումային արդարադատությունն ունի չորս բաղադրիչ՝ արդարադատություն, ճշմարտություն, փոխհատուցումներ եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Այս սցենարում Ճշմարտության հանձնաժողովներն են, որ պատմում են եղելությունն ու ձեւավորում հանրային կարծիքը՝ պատմելով ամեն ինչ այնպես, ինչպես տեղի է ունեցել: Ովքե՞ր են ներգրավված այս հանձնաժողովներում: Ովքե՞ր են ճշմարտության մասին խոսողները: Դա հանրայի՞ն համակցություն է, պետակա՞ն, թե՞ երկուսը մեկում:

Դր. Բերնազ - Ամեն ինչ կախված է հանձնաժողովներից: Ցանկացած նմանատիպ գործընթացում քննարկում է տեղի ունենում այն հարցի շուրջ, թե ովքեր կարող են խոսել, մասնակցել, քանի որ նույնիսկ այս գործընթացներում, որոնք պակաս մասշտաբային են եւ ավելի քիչ կառուցվածքային, քան դատական գործընթացները, նույնպես կարիք կա որոշակի կազմակերպչական եւ կառուցվածքային որոշակիության: Եկեք անդրադառնանք Pr. Shabas’-ի դեպքին Սիեռա Լեոնեում, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ խոշտանգվեցին ու սպանվեցին, տեղի ունեցան սարսափելի ոճրագործություններ, մարդիկ կորցրեցին իրենց տները, երեխաներին, նրանց կանայք բռնաբարվեցին եւ այլն... Այնուամենայնիվ փրկվածներից ոչ բոլորն են հնարավորություն ստանում պատմելու իրենց պատմությունը. Անհրաժեշտ է կարգավորել ակնկալիքներն ու որոշել, որ միայն շատ քիչ թվով մարդկանց թույլ կտրվի խոսել:

Իհարկե, շատերը կան՝ խոսելու պատրաստ, բայց հնարավոր չէ յուրաքանչյուրին հատկացնել ընդամենը 30 վայրկյան ու ակնկալել, որ պատմությունը պարզ կներկայացնի նաեւ այն, ինչի միջով այլ մարդիկ նույնպես անցել են: Պետք է ընտրություն կատարել: Ճշմարտության հանձնաժողովներում հիմնականում բոլորն այն մարդիկ են, ովքեր եղել են կամ հանցագործի կարգավիճակում (վառ օրինակ է Հարավաֆրիկյան դեպքը, որտեղ հանցագործները համաներման դիմաց ճշմարտությունը բացահայտեցին), կամ զոհի դերում: Պետական մարմինների նախկին եւ ներկա ներկայացուցիչները նույնպես կարող են մասնակից լինել: Կախված այն բանից, թե ինչպիսին է խնդրո առարկան, շատ տարբեր կարող են լինել շահառուները: Այստեղ մեկ այլ խնդիր է առաջ գալիս. արդյո՞ք կարելի է լսել միայն համայնքային ղեկավարներին: Քանի որ համայնքային ղեկավարները հիմնականում տղամարդիկ են, կանանց ձայնը հետին պլան է մղվում: Ինչպես տեսնում եք, տարաբնույթ հարցեր են առաջանում եւ ճիշտ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է բավականին բարդ շրջանակներ հաղթահարել: Այնուամենայնիվ, այն բանից, թե ինչ որոշում է ընդունվում, պետք է հասկանալ, որ բոլորին լսել հնարավոր չէ: Անհրաժեշտ է պահել հավասարակշռությունը՝ ղեկավարներին, ովքեր ավելի շատ տեղեկատվություն ունեն, եւ բոլոր մակարդակներում ներգրավված մարդկանց լսելու միջեւ:

Հ. - Այստեղ կարծես թե ներկայացվածության խնդիր նույնպես կա: Եթե մենք ենք պատմում պատմությունը, ուրեմն ով է այն պատմելու, եւ եթե մեկը մյուսների անունից է խոսում, ուրեմն մենք ներկայացվածության խնդիրը կունենանք, այն էլ անցումային արդարադատության այսպիսի նուրբ գործընթացում:

Դր. Բերնազ - Ճիշտ է, եւ ես կարծում եմ որ կարելի է նաեւ ձեւակերպել այսպես. Դու պատմում ես պատմությունը՝ հուսալով, որ այն պատմում է ողջ պատմությունը: Իրականում պատմաբանների, ինձ նման իրավաբանների եւ հենց անցումային արդարադատության գործընթացներում մասնագիտացված գիտնականների միջեւ բանավեճ կա այս հարցի հետ կապված: Եթե ասվի՝ ահա սա է ճշմարտության պատմությունը, այսպես ենք պատմելու այս մասին ապագայում, հենց այսպես է ձեւավորվելու պատմությունը, պատմաբանները համաձայն չեն լինի եւ կպնդեն, որ միայն մի պատմությամբ, որն, անշուշտ, ունի իր կողմնակալությունը, անհնար է հավաստել, որ դա է ճշմարտությունը: Ես կողմ չեմ այս մի կարծիքի պատճառով գործընթացը կասեցնելուն, բայց այդ անելու մեջ կա նաեւ որոշակի կարեւորություն, քանի որ կատարյալ պահին եւ/կամ սցենարին սպասելու դեպքում ընդհանրապես արդյունք չի գրանցվի:

Հ - Դուք խոսեցիք նաեւ բիզնեսների, կորպորացիաների եւ մասնավոր սեկտորի՝ իրենց կատարած հանցագործությունների եւ այլ հանցագործություններում իրենց ներգրավվածության համար հաշվետու լինելու կարեւորության մասին: Հայաստանում կան օլիգարխներ, որոնց մասին ժողովուրդը գիտի: Գիտի նաեւ նրանց կամ նրանց մտերիմ շրջանակների հետ ուղղակիորեն կապված հանցագործությունների պատմությունները: Մենք գիտենք նրանց շքեղ կենսակերպի մասին ու կարելի է ասել, որ օիգարխներն իրենք դարձել են հենց այդ խոշոր կորպորացիաները: Ինչպե՞ս կարող են մարդիկ, ովքեր շատ տարբեր ձեւերով տուժել են հանցագործ օլիգարխների կողմից, անձնապես ներգրավված լինել նրանց հաշվետու դարձնելու գործընթացներում:

Դր. Բերնազ - Եթե Ճշմարտության հանձնաժողով է ձեւավորվել, ուրեմն այս մարդիկ որեւէ կերպ պետք է լսելի լինեն: Նրանք կարող են դատական գործընթացներում նորգրավված լինել որպես տուժողներ, վկաներ կամ նրանց կարելի է որեւէ կարգավիճակ տալ, որը հնարավորություն կտա պատմելու իրենց պատմությունը: Այս հարցերի հանրային քննարկումները նույնպես կարեւոր են: Մարդկանց ներգրավելը, ովքեր բարձրաձայնում են, կարող է օգնել այլոց՝ նույնպես խոսելու իրենց հուզող հարցերի մասին: Բացարձակ անհրաժեշտություն չէ անհատապես լսելի լինելը, կարեւորն այն զգացումն է, որ ղեկավարներին հուզում է քո պատմությունը եւ այն կարեւոր է:

Հ - Եկեք խոսենք քաղաքական «կայունության» եւ անցումային արդարադատության մասին: Մեր վարչապետը, փոխվարչապետները եւ Ազգային ժողովում Ելք խմբակցության ղեկավարը շեշտը դրել են պոտենցիալ ներդրողներին «չվախեցնելու» եւ չվանելու վրա՝ նշելով, որ մենք քաղաքական կայունության կարիք ունենք, որպեսզի կարողանանք գրավել խոշոր ներդրողներին: Ինչպե՞ս են սրանք փոխկապակցված:

Դր. Բերնազ - Կարծում եմ՝ «այս կամ այն» սցենարից խուսափելու համար կարեւոր է վերաձեւակերպել աշխարհին եւ օտարերկրացի ներդրողներին հղված հաղորդագրությունը: «Մենք հետայսու ունենալու ենք այս ռադիկալ օրակարգ եւ դուք ստիպված եք այսուհետ այդ կերպ ապրել եւ եթե ձեզ սա չի գոհացնում, կարող եք գնալ» ասելու փոխարեն կարելի է ասել՝ փորձում ենք կայունություն եւ օրենքի գերակայություն ապահովել, կան միջազգային չափորոշիչներ, մեզ համար մարդու իրավունքները գերակա կարեւորություն ունեն, կոռուպցիան խնդիր է եւ մենք փոփոխություններ ենք անում, որոնք անհրաժեշտ են՝ ձեր ակտիվներն ավելի ապահով դարձնելու համար: Եվ այո, սա նշանակում է, որ այն ամենը, ինչ նախկինում թույլատրված էր, չի շարունակվելու եւ երկարաժամկետ սպեկտրում սա բարենպաստ ազդեցություն է ունենալու երկրի կայունության վրա: Ամեն դեպքում, պետք է հիշել, որ միշտ կլինեն ներդրողներ, ում կվախեցնի ու կվանի փոփոխությունը եւ որոշ կորպորացիաներ կդադարեցնեն գործունեությունը: Բայց այլ ներդրողներ, ովքեր արժեւորում են երկրի կայունությունը, որն ապահովվում է օրենքի գերակայությամբ՝ Մարդու իրավունքների եւրոպական դատարանի հովանու ներքո՝ կգան: Կարծում եմ՝ ավելի հավանական է, որ ընկերությունները ներդրում կանեն կայուն ժողովրդավարական երկրներում, քան որեւէ երկրում, որն ընդհանրապես վերահսկողությունից դուրս է:

Հ - Եթե մենք դռներ բացենք համաշխարհային կապիտալի ազատ հոսքի առաջ եւ պնդենք, որ պետությունն ամեն ինչ կանի նրանց ներդրումները պաշտպանելու համար, արդյո՞ք այստեղ չի առաջանա խնդիր, որ Հայաստանը դառնա մի վայր, որտեղ կորպորացիաները կարող են անել ինչ ուզեն.

Դր. Բերնազ - Ներդրումների մասին օրենքներում էսպիսի մի միտում կա, ըստ որի՝ ավելի ու ավելի շատ ներդրումների մասին պայմանագրեր նշում են աշխատանքային եւ մարդու իրավունքների խնդիրները, որոնց պիտի հատուկ ուշադրություն դարձնեն պայմանագրերի կողմերը: Եւ սրան վերաբերող նախադեպեր արդեն կան, որոնք ոլորտում նոր զարգացումների մասին են փաստում:

Հ - Ի նկատի ունեք՝ հնարավոր է աշխատանքային կամ այլ իրավունքներ ներառել ընկերությունների հետ առանձին պայմանագրերում՝ այսպիսով ի սկզբանե ընդգծելով այն օրենքներն ու կանոնները, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել:

Դր. Բերնազ - Այո, հնարավոր է այսպես անել, եւ կան նման օրինակներ: Այս հարցն ունի երկու կողմ: Նախ՝ կան որոշակի ազատություններ, որոնք կորպորացիաների կողմից ներառվում են պայմանագրերում՝ ընդունելով, որ կան բաներ, որոնք այլեւս նորմ չեն, շատ բաներ են փոխվել:

Երկրորդ հերթին՝ հարցը նրանում է, որ պետությունը պիտի ընդունի, որ մարդու իրավունքները պաշտպանելու պարտականություն ունի, եւ պետությունը կարող է ապագայում մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդել օրենսդրության միջոցով: Եղել են դեպքեր, երբ պետությունները չեն ունեցել մարդու իրավունքների պաշտպանության ուժեղ մեխանիզներ, եւ սա խնդիրներ է առաջացրել ներդրումային արբիտրաժային դատական հարցերում: Օրինակ՝ Արգենտինայում կառավարությունը ցանկանում էր ապահովել ջրի հասանելիություն իր ամենաաղքատ բնակչության համար, եւ որոշեց օրենսդրական մեխանիզմով ստիպել մասնավոր ընկերություններին ջուր մատակարարել աղքատ բնակչությանը: Այդ ընկերություններն ասացին, որ Արգենտինան խախտել է ներդրումային պայմանագիրը, քանի որ ի սկզբանե նրանք չունեինք ամենաաղքատ բնակչությանը ջրով ապահովելու պարտավորություն: Այսպիսով՝ այս ընկերությունները դատի տվեցին Արգենտինային եւ Արգենտինան պարտվեց: Այս ընկերությունները տպավորություն էին ստացել, որ միջավայրը երբեք չի փոխվելու, եւ երկիրը՝ մարդու իրավունքների իր օրակարգով, այս դեպքում՝ Արգենտինան՝ բոլորի համար ջրի հավասար հասանելիություն ապահովելու կարիքով, պատժվեց: Վախենալով բազմամիլիոնանոց գործերը տանուլ տալուց՝ երկրները սկսեցին տատանվել՝ արդյո՞ք արժի փոխել օրենքները: Արդեն առկա պայմանագրերի հետ կապված շատ բան անել հնարավոր չէ, բայց կարելի է այս հարցերի մասին մտածել երկարաժամկետ սպեկտրում ու ցույց տալ ներդրողներին՝ ինչպիսի չափանիշներ են գործելու այն երկրներում, որտեղ նրանք գործունեություն կծավալեն: Համոզված եմ, որ ամեն դեպքում շատ ընկերություններ կգան ներդրումներ անելու:

Հ - Ո՞րն է սոցիալական արդարության եւ ակտիվների վերականգնման միջեւ կապը: Ձեր ներկայացման մեջ նշեցիք, որ երկրները ակտիվների վերականգնման համար պետք է բարձր ստանդարտներով իրականացնեն քրեական դատավարություններ, ինչը կարող է տեւել տարիներ: Այս դեպքում ինչպե՞ս է ակտիվների վերականգնումը տեղավորվում սոցիալական արդարության շրջանակի մեջ, եւ ե՞րբ է սոցիալական արդարությունը քայլեր ձեռնարկում, չէ՞ որ ակտիվների վերականգնումը միայն երկար ու բարձր ստանդարտներով քրեա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր