Դեպի վեր

Փողոցում վաճառվող ծիրանից թունավորումներ են լինում. թաղապետարանի աշխատողները Մաշտոցի պողոտայից հանում էին առևտրականներին

armtimes.com06/24/2021, 3:36

Փողոցում վաճառվող ծիրանից թունավորումներ են լինում. թաղապետարանի աշխատողները Մաշտոցի պողոտայից հանում էին առևտրականներին

Երևանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցներն այսօր փողոցից հեռացնում էին Մաշտոցի պողոտայի ամբողջ երկայնքով փողոցային առևտուր իրականացնող մարդկանց:

Մեր այցելության պահին էլ աշխատակիցները առևտրականներից հավաքում էին նրանց մթերքներով լի արկղերը: Պողոտայի մի մասում, որտեղ գտնվում էին նրանք, 12 առևտրական կար, բոլորն էլ այդ քայլի վերաբերյալ իրենց բողոքն էին արտահայտում: Մեկը բողոքում էր՝ այդ առևտրով երեք անչափահաս է պահում, մյուսը՝ գրավ դրված տան գումարն է «փակում»: Բացատրում էին՝ փողոցային առևտուրը իրենց գոյության միակ միջոցն է:

55 տարեկան Անահիտ Հակոբյանն, օրինակ, մեզ հետ զրույցում ասաց՝ 30 տարի է՝ ինչ զբաղվում է փողոցային առևտրով. «Հասկանում եմ, հրաման են կատարում, տարածքը պետք է մաքուր լինի, բայց ես երեք թոռ եմ պահում, հարսս թողեց լքեց մեզ, հիմա որ առևտուր չանեմ, ո՞նց պահեմ: Միշտ եկել են, ասել են՝ հավաքվեք, բայց, որ սենց գան, մեր վեշերը հավաքեն, չի եղել: Իրենք մեղավոր չեն, բայց դե մենք չենք կարողանում ապրել, ապրելու ոչինչ չունեմ ես: Պետք ա մի կերպ կարողանամ գոյատևել»:

65 տարեկան Անուշն էլ ամեն օր քաղաք Մասիսից Երևան է գալիս առևտրի համար: Ասում է՝ 6 տարի է՝ իր սեփական ապրանքն է բերում և վաճառում: Տունը գրավի տակ է, բանկում 7000 դոլլար պարտք ունի.«300 դրամով կարտոֆիլի սերմ եմ առել, չեմ կարող 140 դրամով ծախեմ, ի վերջո մեծ ընտանիք եմ պահում: Նամակ եմ գրել վարչապետին, իմ խնդիրը ներկայացրել եմ, ասեցի՝ երևի ծանոթ են արդեն պատմությանս, գոնե կօգնեն:

Ընտրություններից հետո անմիջապես եկան, մեկ ամիս մեզ չէին անհանգստացնում: Մենք խնդրում ենք՝ մեզ տարածք տրամադրեն մեր սեփական ապրանքը ծախենք, եթե փող չունենամ, ո՞նց եմ ապրելու, պարտքս տալու: 47 տարեկան հաշմանադամ տղա ունեմ, 2-րդ կարգի»,- ասաց նա: Առևտրական կնոջ խոսքով՝ ինքը պարբերաբար դիմում է խանութների, ընկերությունների, հարցնում՝ հավաքարարի կարիք ունե՞ն, բայց նրան ոչ ոք աշխատանքի չի ընդունում. «Էլ թաքուն, էլ բացահայտ ծախել եմ: Իրենք թողել գնացել են իրենց հետևից դրել նորից սկսել եմ ծախել ապրանքներս: Մինչև ուշ գիշեր 12-ը մնացել եմ, որ ապրանքներս ծախեմ: Հավաքարարի աշխատանքի համար դիմում եմ, չեն կանչում: Պախկվոցի եմ խաղում թաղապետարանի աշխատակիցների հետ»:

Կարինե Հակոբյանն էլ 30 տարեկանից փողոցային առևտրով է զբաղվում: Հիմա 63 տարեկան է, ասում է՝ առևտուր անելով ծերացել է. «Առաջ, որ հին շուկան կար, ես էնտեղ էի մթերքները վաճառում: Հետո տեղափոխվեցի ստեղ: Եկել ասում են՝ գնացեք, լավ ու՞ր: Գոնե անցումի տակը սարքեն, գնանք բոլորս էլ էդտեղ մեր առևտուրը անենք: Էս անցումի աստիճաններից ամեն օր մարդ է ընկնում, ամեն օր 10 հոգում ուղարկում ենք հիվանդանոց, մենք չլինենք, մարդիկ կարողա ընկնեն, ընկած մնան: Որ մեզ հիմա հանում են, գոնե նենց անեն՝ կարողանանք շարունակենք մեր աշխատանքը, թեկուզ լինի վճարովի, ես չեմ ասում՝ ես փող չվճարեմ պետությանը»:

Տիկին Կարինեի խոսքով՝ փողոցային առևտրի միջոցով պահում է եղբոր երեք երեխաներին, քրոջը: Ապահովում է նրանց անհրաժեշտ դեղորայքները: «Ախպորս տղեն 22 տարեկան էր, զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում: Եղբայրս առաջին պատերազմին է մասնակցել, էդ ժամանակվանից վիրավոր է: Ես ամբողջ կյանքս իրենց եմ պահել: Նոր զանգեց ախպերս, ասեց՝ դեղ կբերես, բա եթե ես չաշխատեմ, ի՞նչ պետք է անեմ, ո՞նց եմ ապրելու, էդ դեղերը ո՞նց եմ առնելու: Առևտրով աշխատած գումարով մարմար առա, որ տանե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր