Դեպի վեր

Աղվան Վարդանյանը այն դաշնակն է, որի կարիերան ընդհատվել է հեղափոխությամբ. Արմեն Գրիգորյան

panorama.am10/10/2019, 12:18

Աղվան Վարդանյանը այն դաշնակն է, որի կարիերան ընդհատվել է հեղափոխությամբ. Արմեն Գրիգորյան

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունների հարցն այլևս գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում, իրավապահ մարմինները զբաղվելու են այդ հարցով։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան։

Նա նշեց, որ արդեն ԱԱԾ-ում գործը քննվում է:

Նշենք, որ Վիտալի Բալասանյանը «Լայվ նյուզ»-ին տված հարցազրույցում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես՝ «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար կազմի հետ նրա հանդիպումը և սպառնացել է ֆիզիկապես ոչնչացնել նրանց, որոնք իր իսկ խոսքերով՝ ոտնձգություն կանեն Արցախի իշխանության և պետականության դեմ:

Այս հայտարարությանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։Նա, մասնավորապես, գրել է. «Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու»։

Դիտարկմանը՝ չի՞ կարծում, որ շատ կոպիտ է արտահայտվել Արցախի հերոսի հասցեին, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Եթե այսօր էլ տարածեի այդ հայտարարությունը, նույն ձև կարտահայտվեի»։

Լրագրողի հարցին, թե սոցցանցերում իրեն հիշեցնում են, որ Բալասանյանի հետ սեղան է նստել, հաց է կիսել ու այսօր նրան խուլիգան է անվանում, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Եթե նման բան եք ասում, առաջին հերթին պետք է իրենից էդ հարցը ճշտեք, որովհետև ինքն էլ վարչապետի հետ է հաց կիսել, այդ հարցն առաջինն իրեն պետք է տաք, հետո ինձ»։

Դիտարկմանը՝ նման հայտարարություններն լարվածություն չեն առաջացնի երկրների միջև, ԱԽ քարտուղարն ասաց՝ ընդհանրապես այսպիսի մոտեցում կա, թե պաշտոնյաների միջև ինչ-որ խոսակցություն է լինելու, ապա դա ընդհանուր կարող է ազդել երկրների հարաբերությունների վրա. «Դա այդպես չի, և Արցախի մասով չի կարող այդպիսի բան լինել: Տրամաբանութ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր