Դեպի վեր

Ինչպես չստացվեց քաղաքականությունը, ու ստացվեց հեղափոխությունը

1in.am01/12/2019, 5:12

Ինչպես չստացվեց քաղաքականությունը, ու ստացվեց հեղափոխությունը

Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ այլևս հեռացող նախագահ Արա Բաբլոյանը, որը մեկ օր անց փաստորեն այլևս չի լինի այդ կարգավիճակում, քանի որ հունվարի 14-ից կսկսի գործել նոր խորհրդարանը: Արա Բաբլոյանը տվել է բավականին ուշագրավ բնութագրում՝ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը: Ասե՞լ է նա այդ բանը, օրինակ, Սերժ Սարգսյանին՝ 2017 թվականի ապրիլին, երբ Սարգսյանը նրան առաջադրում էր ԱԺ նախագահի պաշտոնում: Որովհետև այն ժամանակ իսկապես տարակուսելի էր, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը խորհրդարանական կառավարման մոդելի անցնող Հայաստանում խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար առաջադրում մարդու, որը քաղաքականությունից չէ, բժիշկ է: Իհարկե, դրանով Սարգսյանը գուցե ուզում էր ակնարկել, որ ղեկավարում է իշխող հիվանդ մեծամասնություն, սակայն այդուհանդերձ՝ Բաբլոյանը նրան ասե՞լ էր, թե ինչն է իր մոտ ավելի լավ ստացվում:

Վարչապետի պաշտոնի գնացող Սերժ Սարգսյանի համար անշուշտ պետք էր ունենալ հենց այդպիսի ԱԺ նախագահ, որի մոտ քաղաքականությունը լավ չէր ստացվում: Այդպես Սարգսյանը ընտրեց նաև մի վարչապետ՝ 2016-ին, որի մոտ նույնպես քաղաքականությունը լավ չէր ստացվում, այլապես Սերժ Սարգսյանը չէր կարող գնալ երրորդ ժամկետի: Եվ այդ դեպքում էլ փաստորեն չէր ստացվի թավշյա հեղափոխությունը: Ստացվում է բավականին հետաքրքիր շղթա, իհարկե կեսկատակ՝ թավշյա հեղափոխությունը ստացվեց, որովհետև Սերժ Սարգսյանը իշխանության քաղաքական կարևոր պաշտոնների էր նշանակել մարդկանց, որոնց մոտ քաղաքականությունը լավ չէր ստացվում: Ի վերջո, փաստորեն ստացվեց վիրահատություն, իհարկե թավշյա, և հանրությունը, կատարելով այդ վիրահատությունը, հեռացրեց անառողջ համակարգը: Այդ իմաստով խորհրդանշական է, իհարկե, որ բժիշկը հեռանում է քաղաքականությունից: Ինչն է գալիս քաղաքականություն, սա, իհարկե, նոր հարցն է, որի պատասխանն այսօր, անշուշտ, հարաբերական է:

Այստեղ կան, իհարկե, տարբեր կարծիքներ, լավատեսությունից մինչև ծայրահեղ հոռետեսություն և անգամ ծաղր, սակայն մի բան, թերևս, աներ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր