Դեպի վեր

Ֆրանսիայի նորընտիր խորհրդարանում երեք հայազգի պատգամավոր կլինի

armenpress.am06/19/2017, 4:30

Ֆրանսիայի նորընտիր խորհրդարանում երեք հայազգի պատգամավոր կլինի

Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլով առաջադրված հայ և հայամետ թեկնածուներից գրեթե բոլորը հաղթանակ են տարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայազգի թեկնածուների մեծ մասն առաջադրված է եղել նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարած շարժման՝ «Առաջ հանրապետության» (En Marche!), կողմից:

Ռոնի 13-րդ ընտրատարածքում հաղթանակ է տարել Դանիել Կազարյանը (En Marche!)՝ ստանալով ձայների 52.35 տոկոսը: Օր-Է-Լուարի առաջին ընտրատարածքից ընտրվել է Գիյոմ Կասպարյանը (En Marche!)՝ 55.18 տոկոսով: Ժակ Մարիլոսյանն ընտրվել է Օ-դը-Սենի 7-րդ ընտրատարածքից՝ ստանալով ձայների 57.8 տոկոսը: Հայազգի թեկնածուներից պարտություն է կրել միայն Պասկալ Շամասյանը՝ Բուշ դու Ռոնի առաջին ընտրատարածքում զիջելով Հանրապետականներին ներկայացնող Վալերի Բուայեին, ով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծերից մեկի հեղինակն է:

Ֆրանսիայի տարբեր տարածաշրջաններից ու տարբեր կուսակցություններից ընտրվել են նաև հայանպաստ դիրքորոշում ունեցող բազմաթիվ թեկնածուներ, ինչպես օրինակ՝ Գի Տեսիեն, Ֆրանսուա Միշել Լամբերը, Ժան Լյուկ Կարվունասը, Ֆրանսուա Պուպոնին, Վալերիա Ֆոր-Մունտյանը, Բրունո լը Մերը, Ժան Կրիստոֆ Լագարդը և ուրիշներ: Հայասնպաստ դիրքորոշում ունեցող պարտություն կրած թերևս ամենահայտնի թեկնածուն Ֆրանսուա Ռոշբլուանն է:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված Ազգային ժողովի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD481.5483
EUR563.5570
RUR8.338.45
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր